Հնդկաստանում ավելի քան 500 մարդ է մահացել շոգից

Վերջին 2 ամսվա ընթացքում ավելի քան 500 մարդ է մահացել չդադարող շոգից, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:
Հնդկաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` 2013-ի ապրիլի 1-ից մինչ օրս շոգի զոհն է դարձել 524 մարդ, սակայն ըստ ոչ պաշտոնական վիճակագրության` զոհերի թիվը գերազանցել է 600-ը:
Երկուշաբթի Հնդկաստանի մայրաքաղաքում գրանցվել է մաքսիմալ 42.6 աստիճան տաքություն, ինչը 2 աստիճանով գերազանցում է նորման: Հյուսիս-արեւմուտքում գտնվող Թար քաղաքում ջերմաստիճանը 45.2 աստիճան է, Հյուսիսային Ութար-Պրադեշ քաղաքում` 46.2, Ագրայում, որտեղ գտնվում է հայտնի Թաջ-Մահալի դամբարանը, 43.3 աստիճան տաքություն է: