14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արքայազն Չարլզը ոգեշնչել է Արմեն Սարգսյանին

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը երեքշաբթի ժամանեց Երևան՝ իր մասնավոր այցը սկսելով որպես “Երևան, իմ սեր” բարեգործական հիմնադրամի հյուր:

Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորել է “Երևան, իմ սեր” բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, ում հրավերքով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը:  

Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցել է Մատենադարան, ուր նրանց դիմավորել է տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին, այդ թվում 13-րդ դարի Աստվածաշնչին: Մատենադարանի կողմից արքայազնին որպես նվեր մատուցվեց Գրիգոր Նարեկացու արծաթապատ “Մատյան ողբերգությունը”:

Արմեն Սարգսյանն արքայազնին է ներկայացրել “Երևան, իմ սեր” ծրագիրը, որը նման է “Դամֆրիների տուն” ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Ուելսի արքայազնի օրինակը ոգեշնչել է իրեն աշխատելու Երևանի պատմական վայրերի պահպանման և վերկանգնման ուղղությամբ:

Արմեն Սարգսյանը ներկայացրեց Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին, ով ներկայացրեց 150 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մանրամասները: Ռուբեն Վարդանյանը և վերջինիս տիկինը ներկայացրեցին Դիլիջանի դպրոցում արքայազնի պատվին 65 ծառ տնկելու նախաձեռնությունը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց “Երևան, իմ սեր” ծրագրի բոլոր աջակիցներին: Նա նշեց, որ իր երազանքներից մեկն է տեսնել Դիլիջանի դպրոցի աշակերտներին որպես “Դամֆրիների տուն” ծրագրի կրթական բաղկացուցիչի մասնակից:

Արմեն Սարգսյանը նկատեց, որ տարիներ առաջ նա ոգեշնչվել էր “Դամֆրիների տուն” ծրագրով և այսօր արդեն ավելի մեծ երազանք ունի՝ տեսնել «Երևան, իմ սեր» ծրագրի, Դիլիջանի միջազգային դպրոցի և “Դամֆրիների տուն” ծրագրի միջև ձևավորված համագործակցությունը:

Բնատեսարանի ճարտարապետ լորդ Ռենդլ Սիդդելին ներկայացրեց Հայ այգի հիմնադրելու գաղափարը՝ որպես “Երևան, իմ սեր” ծրագրի բաղկացուցիչ:

“Երևան, իմ սեր” ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:

 

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ