09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Խաղաղությունը հաճախ պարտադրվում է զոհերի գնով. ՀՀ նախագահի ուղերձը

Այսօր մայիսի 9-ը հայ ժողովուրդը տոնում է կրկնակի: 68 տարի առաջ այսօրը  ավարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմը:21 տարի առաջ էլ հայ ժողովրդի կյանքի բախտորոշ շրջանում ունեցանք մեր ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրումը: Այս 2 կարևոր հաղթանակների կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության […]

“Հինչ ըք նկարում , դե պեն ա էլի, ամեն հինչ ալ կլինի, սա Արցախն ա … ” /վիդեո, ֆոտո/

Քաշաթաղի եւ Շուշիի ճանապարհային ոստիկանության հրամանատար Գագիկ Աբրահամյանը մայիսի 9-ի Հաղթանակի եռատոնը սկսեց դեպքի վայրից: Ավտովթար էր տեղի ունեցել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին: “Վազ 2105” մակնիշի ավտոմեքենան էր կողաշրջվել, բարեբախատաբար երեք ուղեւորները եւ վարորդը մարմնական ծանր վնասվածքներ չէին ստացել: Միայն մեկ ուղեւորի ճակատն էր մի փոքր քերծվել: “Հինչ ըք նկարում առավոտ շուտ, դե պեն ա էլի, ամեն […]

Եղանակը դեռ փոփոխական է

Այս գիշեր հանրապետության մեծ մասում դեռ կպահպանվի տեղումնառատ ,անձրևային եղանակը: Մայիսի 9-ին շրջանների մեծ մասում տեղումները կթուլանան և երեկոյան դեմ գրեթե ամենուրեք կդադարեն, բացառություն կլինեն կենտրոնական շչջաններն ու արմտյան հատվածը  /Արարատ, Վայոց Ձոր, Սյունիքի արևմտյան հատված/ , այստեղ նաև ցերեկը անձրևն առատ կլինի, սպասվում է նաև ամպրոպ, հնարվոր է քամի 18-20 մ/վրկ և կարկուտ: Օդի […]

Ազատագրել եք, որ ինչ անենք … Առավոտ

“Առավոտի” խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. Չեմ ուզում հերթապահ բառեր գրել մայիսի 9-ի մասին` “եռատոն, հաղթանակների ամիս եւ այլ”: Արժանին մատուցենք բոլորին` մեր երեք նախագահներին, Վազգեն Սարգսյանին, ազատամարտիկներին, ամբողջ հայ ժողովրդին, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը: Մինչ այդ դարեր շարունակ կորցրել ենք: 20-րդ դարի վերջում կարողացանք ինչ-որ բան վերադարձնել: […]

Բերլուսկոնիին 4 տարվա ազատազրկման են ենթարկել

Միլանի Վճռաբեկ դատարանը Իտալիայի նախկին վարչապետ, մեդիամագնատ եւ միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնիին 4 տարվա ազատազրկման է ենթարկել` իր “Mediaset” ընկերությունում ֆինանսական խարդախությունների գործով, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Այդ կերպ դատարանը վերահաստատեց նախորդ տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից Բերլուսկոնիի նկատմամբ իրականացրած դատավճիռը, սակայն այն ժամանակ 3 տարին նրան անմիջապես ներեցին` համաներման մասին օրենքի համաձայն: Այդ ժամանակ էլ […]

Ով է մյուս փոխվարչապետը. Հայկական ժամանակ

Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունում մի քանի փովարչապետներ պետք է լինեն: Վարչապետը ասել է, թե Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նշել է սահմանադրական փոփոխություններ կատարելու եւ փոխվարչապետների քանակն ավելացնելու մասին: Թերթի տեղեկություններով` մյուս փոխվարչապետը պետք է դառնա Վաչե Գաբրիելյանը: Վերջինիս այսօրվա կարգավիճակը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար մեղմ ասած` այնքան էլ լուրջ […]

“Նաիրիտը” կփրկվի. Հայկական ժամանակ

Ռուսական “Իտերա” եւ “Ռոսնեֆտ” ընկերությունները բանակցություններ են վարում Հայաստանի խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկության` “Նաիրիտի” արդիականացման աշխատանքներին մասնակցություն ունենալու վերաբերյալ: Այս մասին ըստ թերթի` գրել է ռուսական “Վեդոմոստի” օրաթերթը` վկայակոչելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ “Նաիրիտի” ներկայացուցիչներին: “Իտերա”-ի աղբյուրը հաստատել է, որ ընկերությունը ներկայումս քննարկում է նախագծին մասնակցության մի շարք տարբերակներ: Որոշումը կարող է կայացվել […]

Սերժ Սարգսյանը ականջալուր է եղել Տեր-Պետրոսյանի բոլոր “ճշգրիտ հաշվարկներին” . Առավոտ

Առհասարակ, երբ քաղաքական ուժերը փորձում են իրենց մարտավարության անխսալականությունն ապացուցել եւ իրենց “ճշգրիտ հաշվարկների” ու քայլերի գնալու ընդունակությունները ներկայացնել հանրությանը, կարծես մտածված կամ ակամայից անուշադրության են մատնում իշխանության առավել խորամանկ էությունը: Իշխանություններին կարելի է մեղադրել եւ պետք է մեղադրել երկրում բոլոր արատավոր երեւույթների եւ ձախողումների համար եւ նրանք որքան շատ քննադատվեն՝ այնքան իրենց զգոն կպահեն: […]

“Ինչ տեսակ մարդ ես դու … “. Հրապարակ

Ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանը փետրվարի սկզբին բաց նամակ հղեց ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին, ով համարձակվել էր քննադատել սպորտում տիրող վիճակը եւ մասնավորապես օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունները, որոնք սովորաբար նույնացվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նրա նամակը հատկապես լայնորեն լուսաբանվեց մամուլում եւ ԲՀԿ-ի ազդեցությն տակ գտնվող ԶԼՄ-ներում: Իսկ նամակում ասվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված