31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ինչ տեսակ մարդ ես դու … “. Հրապարակ

Ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, սպորտի փոխնախարար Սամվել Խաչատրյանը փետրվարի սկզբին բաց նամակ հղեց ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին, ով համարձակվել էր քննադատել սպորտում տիրող վիճակը եւ մասնավորապես օլիմպիական խաղերում Հայաստանի անհաջողությունները, որոնք սովորաբար նույնացվում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Նրա նամակը հատկապես լայնորեն լուսաբանվեց մամուլում եւ ԲՀԿ-ի ազդեցությն տակ գտնվող ԶԼՄ-ներում:

Իսկ նամակում ասվում էր մասնավորապես հետեւյալը. “Լավ այսքանից հետո ինչպես կարող ես դու անընդհատ չարախոսել քեզ մշտապես ընդառաջած ձեռք մեկնած մարդու եւ մարդկանց մասին … երկրի համար ամենադժվարին պահին հայրենիքը լքած մարդը իրավունք չունի պետական կամ մեկ այլ պատասխանատու պաշտոն ստանձնել: Մենք խրամատում էինք, իսկ դու … մենք երկրի հիմքերն էին դնում, իսկ դու … Յուրիկ, դու լավ մարզիկ ես եղել, լեգենդար մարզիկ, բայց ես քեզ ուղիղ հարց եմ տալիս` ինչ տեսակ մարդ ես դու: Որ շահի համար ես դու ուրանում մարդկային պարզ նորմերը:

Բացիր աչքերդ, իսկական ողբերգություն է, որ նախկինում լեգենդար մարզիկին այսօր մարզաշխարհը չի ընդունում, մերժում է, համարում է օտար”:

Թերեւս այս նամակի հեղինակն այլեւս չի աշխատի նախարարությունում: Ուշագրավ է, որ երեկ թերթը տեղեկացել է, որ փոխնախարարը փորձել է արդարանալ, որ ինքը նամակի բովանդակությնը ծանոթ չի եղել: ԲՀԿ մամուլի աշխատակիցները պարզապես նրան տեղեկացրել են, որ իր անունից նման նամակ են տարածում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ