05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Նաիրիտը” կփրկվի. Հայկական ժամանակ

Ռուսական “Իտերա” եւ “Ռոսնեֆտ” ընկերությունները բանակցություններ են վարում Հայաստանի խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկության` “Նաիրիտի” արդիականացման աշխատանքներին մասնակցություն ունենալու վերաբերյալ:

Այս մասին ըստ թերթի` գրել է ռուսական “Վեդոմոստի” օրաթերթը` վկայակոչելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ “Նաիրիտի” ներկայացուցիչներին: “Իտերա”-ի աղբյուրը հաստատել է, որ ընկերությունը ներկայումս քննարկում է նախագծին մասնակցության մի շարք տարբերակներ:

Որոշումը կարող է կայացվել մինչեւ մայիսի վերջ: Պարբերականը հիշեցնում է, որ 80-ական թվականներին գործարանն ապահովել է քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-ից 12 տոկոսը, սակայն այժմ այն սննկացման եզրին է, դրա պարտքը կազմում է 120-130 միլիոն դոլար:

Գործարանը կանգնել է 2010 թվականի ապրիլին, գազի բարձր գների պատճառով` 54-ից այն դարձել է 180 դոլար` 1000 խմ գազի դիմաց, ինչն էլ դարձել է արտադրությունը ոչ շահութաբեր: 2011 թ. ՀՀ կառավարությունը փորձում էր “Նաիիտի” համար նոր ընկերություն գտնել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ