12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բերլուսկոնիին 4 տարվա ազատազրկման են ենթարկել

Միլանի Վճռաբեկ դատարանը Իտալիայի նախկին վարչապետ, մեդիամագնատ եւ միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնիին 4 տարվա ազատազրկման է ենթարկել` իր “Mediaset” ընկերությունում ֆինանսական խարդախությունների գործով, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Այդ կերպ դատարանը վերահաստատեց նախորդ տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից Բերլուսկոնիի նկատմամբ իրականացրած դատավճիռը, սակայն այն ժամանակ 3 տարին նրան անմիջապես ներեցին` համաներման մասին օրենքի համաձայն: Այդ ժամանակ էլ դատարանը որոշեց, որ Բերլուսկոնին չի կարող պետական պաշտոններ զբաղեցնել առաջիկա 5 տարվա ընթացքում, ինչպես նաեւ ղեկավարող պաշտոններ ընկերություններում` առաջիկա 3 տարվա ընթացքում:

Դատավճիռը կայացնելու պահին Բերլուսկոնին ներկա չի գտնվել դատարանում` դատավճռին սպասելով Հռոմի իր նստվայրում: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ