17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

“Հինչ ըք նկարում , դե պեն ա էլի, ամեն հինչ ալ կլինի, սա Արցախն ա … ” /վիդեո, ֆոտո/

Քաշաթաղի եւ Շուշիի ճանապարհային ոստիկանության հրամանատար Գագիկ Աբրահամյանը մայիսի 9-ի Հաղթանակի եռատոնը սկսեց դեպքի վայրից: Ավտովթար էր տեղի ունեցել Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին:

“Վազ 2105” մակնիշի ավտոմեքենան էր կողաշրջվել, բարեբախատաբար երեք ուղեւորները եւ վարորդը մարմնական ծանր վնասվածքներ չէին ստացել: Միայն մեկ ուղեւորի ճակատն էր մի փոքր քերծվել: “Հինչ ըք նկարում առավոտ շուտ, դե պեն ա էլի, ամեն հինչ ալ կլինի, սա Արցախն ա: Կարեւորը սաղ-սալամաթ են, հաղթանակից եկեք խոսինք”,-Henaran.am-ի թղթակցին ասաց ոստիկանության մայորը: 

Շուշիի ազատագրմանն է մասնակցել,  “Արիության մեդալի” է արժանացել: Աշխատանքից հետո խմելու են, շնորհավորեն միմյանց: “Պա առանց խմել կլընի”,-ասաց: Նաեւ իր ընկերների արյան գնով է ձեռք բերվել մայիսյան հաղթանակը: Հիշում է գրավումը, նաեւ հետաքրքիր միջադեպերը:

Գրոհներից մեկի ժամանակ ադրբեջանցի պատանդ էին բերել: Հոգնած էին ու պառկեց մի փոքր հանգստանալու, քնեց: Հանկարծ զգում է, որ ընկերը արթնացնում է:

Թե ինչ էր պատահել՝ կարող եք իմանալ դիտելով տեսանյութը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ