07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2013

Կտրեք ձեր փափուկ տեղերը բազմոցներից ու հայ դե…

Դերասան Աշոտ Ադամյանը Ֆեյսվուքյան իր էջում գրել է. ”Տարբեր կողմերից հնչում է, թե ՖԲ-ը անհետաքրքրանում է…Հանգիստ տարեք…Վերջ ի վերջո, վիրտուալը չի կարող փոխարինել իրականությանը:Անհետաքրքիր իրականության /մասնավոր դեպքերը չհաշված/ վիրտուալն ինչպե՞ս կարող է հետաքրքիր լինել: Ինչքա՞ն կարելի է նամակագրության եղանակով ,,լինել,, իրականության մեջ: Փոփոխությու՞ն եք ուզում: Կտրեք ձեր փափուկ տեղերը բազմոցներից ու աթոռներից և՝ հայ դե, դեպի իրականություն”:

Գեւորգ Չավուշի թանգարանի՝ “ֆիդայատան” աշտարակին կթեւածի հայոց արծիվը

Հերթական անգամ,  ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 27-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ՝ մասնակցելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Ամեն տարի Հայաստանի տարբեր վայրերից հարյուրավոր մարդիկ են գալիս Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլեւ մասնակցելու  բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, […]

Ամեն դեպքում այսօր տոն է

Գեներալ մայոր, ՊՆ նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին խոսելով ազատամարտիկների դժգոհության ալիքից` ասաց. “Ազատամարտիկները իրենց ոգին ունեն և պայքարում են այսօրվա սոցիալական բեռի համար: Թոշակները ցածր են ոչ միայն ազատամարտիկների համար, այլ նաև հասարակ ժողովրդի, ՊՆ սպաների համար: Ազատամարտիկները գնացել պայքարել են նաև այսօրվա լավ կյանքի համար: Բայց սոցիալական ծանր վիճակը համատարած բնույթ […]

Իրաքը միջդավանական պատերազմի եզրին է կանգնած. ավելի քան 80 մարդ է ահաբեկչությունների զոհ դարձել /վիդեո/

82 զոհ, ավելի քան 130 վիրավոր. այսպիսին են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ նրա ծայրամասերում տեղի ունեցած զանգվածային ահաբեկչական գրոհների տխուր արդյունքները: Արմատական-իսլամիստների որեւէ խմբավորում դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական ակտերի համար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Իրաքի ոստիկանությունն արդեն հեաքննություն է սկսել եւ պարզել, որ տարբեր քաղաքներում ահաբեկիչները պայթեցրել են 14 ավտոմեքենա: Ընդ որում, այդ […]

Այսպիսի պայծառ օր չխոսենք մանրուքներից. Հայրիկյանը դեռ կբուժվի /ֆոտո, վիդեո/

Այսօր` մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրատվամիջոցների ներկյացուցիչներին և ԱԻՄ-ականներին հանդիպման էր հրավիրել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Հայրիկյանը նախ համբուրեց հավաքված երեխաներին, ողջունեց իր կուսակիցներին, ապա զրուցեց լրագրողների հետ: Նա հայտարարեց, որ մայիսի 28-ն, որպես տոն, ՀՀ-ում վերականգնվել է իրենց նախաձեռնությամբ 1988 թ-ի հունվարին: ”ԱԻՄ-ը որոշեց վերականգնել այս տոնի հրապարակային […]

Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու. Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Վեհափա՛ռ Տեր,  Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական […]

Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնակատարություն-զորահանդեսը /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնակատարություն-զորահանդեսը: “Այստեղ մենք դիմադրեցինք եւ հետ շպրտեցինք թշնամուն, որ ռասիզմի եւ հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլեւս չունենար ոչ պատրանքներ եւ ոչ էլ կասկածներ: Այստեղ հայերը փրկվեցին վերահաս աղետից` շնորհիվ մեր միասնական ոգու”,-տոնական շքերթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի`եթե անկախության ձեռքբերումն […]

Ֆրանսիայում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել` միասեռականների ամուսնություններին դեմ լինելու համար /վիդեո/

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է միասեռ ամուսնությունների դեմ չարտոնագրված բողոքի ակցիայի 93 մասնակիցների, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Ցուցարարներից շատերն ստուգումից հետո ազատ են արձակվել: Աղետալի ցույցն սկսվել է Բյուֆոն լիցեյի հարեւանությամբ, ուր աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախագահի այցը 2-րդ համաշխարհային Պատերազմի տարիներին Ֆրանսիայի ազատագրման համար պայքարը համակարգող  Հակամարտության Ազգային խորհդրի 70-ամյա հոբելյանի առթիվ է […]

Փոխանակ կրակեին, ծեծ կերան /օրվա կադր/

Արմավիրցի Գոռ Խաչատրյանը համոզված է, որ այգիների հարեւանությամբ տեղադրված հակակարկտային կայանները լիցքավորվում են գազով, սակայն առաջին կարկուտի օրը դրանք չեն կրակել. “Փոխանակ իրանք կարկուտին կրակեին, կարկուտը իրանց ծեծեց, մոտիկից ծեծի հետքերը երևում են”: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց այդ կադրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված