15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիայում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել` միասեռականների ամուսնություններին դեմ լինելու համար /վիդեո/

Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է միասեռ ամուսնությունների դեմ չարտոնագրված բողոքի ակցիայի 93 մասնակիցների, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Ցուցարարներից շատերն ստուգումից հետո ազատ են արձակվել:

Աղետալի ցույցն սկսվել է Բյուֆոն լիցեյի հարեւանությամբ, ուր աշխատանքային այցով ժամանել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախագահի այցը 2-րդ համաշխարհային Պատերազմի տարիներին Ֆրանսիայի ազատագրման համար պայքարը համակարգող  Հակամարտության Ազգային խորհդրի 70-ամյա հոբելյանի առթիվ է եղել: Պետության ղեկավարը մեկնաբանել է ցուցարարների լոզունգները, որոնք մարդկանց կոչ են անում “պայքարել ֆաշիստական պետության դեմ”:

“Հակամարտությունը ֆաշիզմի դեմ էր, օկուպացման, սակայն ֆաշիզմը, բռնապետությունը վերաբերում են այն դարաշրջանին, որը, բարեբախտաբար, ավարտվել է: Այդ պատճառով էլ ոչ ոք իրավունք չունի այսօր օգտագործել այդ բառերը ինչ-որ գաղափարներ պաշտպանելու համար, եթե, իհարկե, դրանք կարելի է այդպես անվանել”,-նշել է Օլանդը:

Նշենք, որ մայիսին Ֆրանսիան դարձավ 14-րդ երկիրն աշխարհում, որն օրինականացրեց միասեռաականների ամուսնությունները: Սպասվում է, որ առաջին նման միությունը կկայանա վաղը` Մոնպելյե քաղաքում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ