12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրաքը միջդավանական պատերազմի եզրին է կանգնած. ավելի քան 80 մարդ է ահաբեկչությունների զոհ դարձել /վիդեո/

82 զոհ, ավելի քան 130 վիրավոր. այսպիսին են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ նրա ծայրամասերում տեղի ունեցած զանգվածային ահաբեկչական գրոհների տխուր արդյունքները: Արմատական-իսլամիստների որեւէ խմբավորում դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական ակտերի համար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:

Իրաքի ոստիկանությունն արդեն հեաքննություն է սկսել եւ պարզել, որ տարբեր քաղաքներում ահաբեկիչները պայթեցրել են 14 ավտոմեքենա: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել մարդաշատ, շիաներով բնակեցված թաղամասերում` շուկաների, առեւտրական փողոցների մոտ: Ոստիկաններին նաեւ հաջողվել է կանխել մի քանի ահաբեկչություններ: 

Մասնագետները նշում են, որ Իրաքը միջդավանական պատերազմի եզրին է կանգնած: Սադամ Հուսեյնի ղեկավարության օրոք երկրում պետական պաշտոններ էին զբաղեցնում սունիները, սակայն հայտնի բռնապետի տապալումից հետո պետական պաշտոններն անցան շիաներին:

Նշենք, որ մայիսի սկզբից Իրաքում ավելի քան 400 մարդ է ահաբեկիչների զոհը դարձել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ