07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2013

Որեւէ հանրապետություն չի կարելի կապել այս կամ այն ուժի հետ. Աշոտյան /վիդեո/

“Առաջին Հանրապետությունը փրկեց հային ֆիզիկական ոչնչացումից եւ վերադարձրեց իր հպարտությունը, ինքնությունը: Որեւէ մի հանրապետություն չի կարելի կապել այս կամ այն ուժի հետ”,-անդրադառնալով Մայիսի 28-ի հետ խորհրդին Սարդարապատում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: “Առաջին հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե Հայ հեղափոխական դաշնակցությանը, երկրորդ հանրապետությունը հայ ժողովրդինն է եւ ոչ թե կոմունիստական […]

Հակամարտող կողմերը ցուցաբերում են կառուցողական մոտեցումներ. Սեյրան Օհանյան

Հայաստանի պաշտպանության նախարար Օհանյանը Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանն  անդրադարձավ նախորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որի ժամանակ նա մասնավորապես խոսել էր ղարաբաղյան հարցի ստատուս-քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին: “Կարծում եմ, այս գործընթացը, որը որդեգրել է ՀՀ ղեկավարությունը՝ ճիշտն է, մենք բոլորս կողմնակից ենք դրան եւ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ իրականացվող այս ամբողջ՝ բանակցային եւ […]

Անձրևաջրերը կրկին հեղեղել են Երևանը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են,որ Մայիսի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում ճգնաժամային կառավարման կետնրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները: Կարծես […]

Չինացի հաքերները գողացել են ԱՄՆ-ի գաղտնի ռազմական փաստաթղթերը

Ամերիկացի ԶԼՄ-ները սենսացիոն հայտարարությամբ են հանդես եկել: Հղում անելով Պենտագոնի ներկայացրած զեկույցին` մամուլը հայտարարել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ի գաղտնի ռազմական փաստաթղթերի բազան հարձակման է ենթարկվել չինացի հաքերների կողմից: Ինչպես տեղեկացնում է “The Washington Post”-ը, կիբերլրտեսներին հաջողվել է տվյալներ հավաքել շուրջ 20 ամերիկյան զինատեսակների մասին: Գողացված գաղտնի փաստաթղթերի շարքում են քարտեզներ եւ […]

՛՛Այ ծուխ դուրս գար ձեր ուղեղներից՛՛

Ֆեյսբուքյան օգտատեր Նիկոլայ Սարիբեկյանը կիսվել է հետևյալ լուսանկարով և գրել. ”Միայն Հայաստանի անկախության տոնին նվիրված շքերթին կարող է հայկական ինքնաթիռներից ռուսական դրոշի գույներով ծուխ դուրս գալ, ստեղ են ասել այ ծուխ դուրս գար ձեր ուղեղներից”: Լուսանկարը՝ ՛՛Պանորամա.ամ՛՛-ի

Ադրբեջանը կրկին սրում է իրավիճակը

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրն ունի կարգավորման երկու տարբերակ՝ ռազմական կամ խաղաղ. ”Մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք և երբեք չենք բացառում խնդրի կարգավորման ռազմական ճանապարհը”:Այն, որ Ադրբեջանում հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը կտրուկ կոշտանալու էր, սպասելի էր: Սակայն […]

Ռուսներն իմ հալալ ախպերները չեն … թող փոս փորեն /վիդեո/

Երևանցիները վստահ են, որ գազի թանկացմանը հետևելու է հացի թանկացումը: ”Դա էլ կթանականա, հացը գազով են թխում չէ, անպայման թանկանալու է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ կաթնամթերքն էլ է թանկանալու և դրանց էլ հետևելու է այլ ծառայությունների թանկացումը, քանի որ Հայաստանում ամեն ինչ շաղկապված է:  Մի տիկին էլ նկատեց, որ թանկացումների պատճառը ոչ թե գազի […]

Շարմազանովն ու Աշոտյանն օրենք են խախտում /ֆոտո/

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու համար Երևանից բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր էին ժամանում Սարդարապատ: Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի հատվածում տեղադրված են արագաչափեր և վարորդները, եթե ավտոմեքենան վարելու ժամանակ գերազանցում են արագությունը, ապա արագաչափը ֆիքսում է խախտումը, ինչի համար էլ օրինախախտը վարչական պատասխանատվության է ենթարկվում: Ինչպես հայտնում է […]

Արտաքին թշնամու դեմ պայքարում իրավունք չունենք կուսակցություն-կուսակցություն խաղալու. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

“Պետության անկախությունը գերագույն արժեք է, եւ պետք է յուրաքանչյուր կուսակցություն դիտարկել ընդամենը միջոց պետության խնդիրները լուծելու համար, մանավանդ՝ արտաքին թշնամու դեմ պայքարում իրավունք չունենք կուսակցություն-կուսակցություն խաղալու”,-Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը շատ բարձր է գնահատում Առաջին հանրապետության գործունեությունը: “Այդ երկուսուկես տարվա ընթացքում մենք ունեցանք փառավոր էջեր ինչպես Սարդարապատն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված