Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնակատարություն-զորահանդեսը /վիդեո, ֆոտո/
Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակին նվիրված տոնակատարություն-զորահանդեսը:
“Այստեղ մենք դիմադրեցինք եւ հետ շպրտեցինք թշնամուն, որ ռասիզմի եւ հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլեւս չունենար ոչ պատրանքներ եւ ոչ էլ կասկածներ: Այստեղ հայերը փրկվեցին վերահաս աղետից` շնորհիվ մեր միասնական ոգու”,-տոնական շքերթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նախագահի`եթե անկախության ձեռքբերումն ուրիշների համար տոն է, ապա հայերիս համար երկունք էր եւ դեռ պարզ չէր` ինչ կլինի հաղթանակից հետո, բայց կարողացանք միասնական լինել, հաղթահարել, կռվել: Այստեղ կռվեցին քաղաքացին ու գյուղացին, կոմունիստն ու դաշնակցականը, կռվեց հայ ժողովուրդը, կերտեցինք մեր պետականությունը, որը հետագայում ցույց տվեցինք Հայրենական Մեծ պատերազմում, Շուշիի ազատամարտում”,-ասաց նախագահը:
Ելույթից հետո կազմակերպվեց զորահանդես, որից հետո տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն: Ի դեպ, ի տարաբերություն նախորդ տարիների, այս տարի տոնական սեղաններ չկային: Նկատենք նաեւ, որ կարկտահարությունից տուժած արմավիրցիները մեծ շուքով մասնակցեցին տոնակատարությանը, եւ, ինչպես շրջանառվում էր ավելի վաղ, նախագահի եւ կառավարության ճանապարհը չփակեցին:
Դիտեք նաեւ տեսանյութը: