14 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Գեւորգ Չավուշի թանգարանի՝ “ֆիդայատան” աշտարակին կթեւածի հայոց արծիվը

Հերթական անգամ,  ավանդույթի համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 27-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ՝ մասնակցելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գեւորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Ամեն տարի Հայաստանի տարբեր վայրերից հարյուրավոր մարդիկ են գալիս Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլեւ մասնակցելու  բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության: Կենդանության օրոք ու նահատակվելուց հետո էլ Չավուշը հերոսության ու անձնազոհության իսկական օրինակ է եղել սերունդների համար եւ, ինչպես ոգեկոչման արարողության ժամանակ ելույթ ունեցողներն են նշել, այսօր էլ նրա օրինակն ուսանելի ուղեցույց է։ Սա այն բացառիկ օրերից է, որ, լինելով սգո ու հիշատակի օր, միեւնույն ժամանակ Չավուշի երազանքն իրականացած ու Էրգիրը թշնամուց ազատագրված տեսնելու անսասան հավատով առլեցուն տոնի ու տոնախմբության է վերածվում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծաղիկներ է դրել հայ ժողովրդի նորօրյա պայքարում՝ Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների հուշարձանին, այնուհետեւ այցելել Գեւորգ Չավուշի թանգարան, ծաղիկներ դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գեւորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։

Թանգարանի շենքի հետ կապված հեղինակի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կիսատ մնացած մտահղացումը՝ հայայցքը դեպի էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ թեւատարած արծիվը շուտով իր տեղը կգտնի թանգարանի աշտարակին: Նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է, ով, ի դեպ, համայնքին մատուցած ծառայությունների եւ ցուցաբերած աջակցության համար անցյալ տարի արժանացել է Աշնակի պատվավոր քաղաքացու կոչման:

Աշնակում, ինչպես վայել է իսկական ամեն մի տոնախմբության, նաեւ համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ