07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2013

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Մայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

Այսպես է Ծառուկյանը շնորհակալ լինում. եկեղեցու ճարտարապետը կիսվում է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է օծման արարողությանը:  “Այս օրն էլ անցավ… բացվեց Աբովյանի նորակառույց եկեղեցին, որի հեղինակը լինելու համեստ պատվիս համար վերջին մի քանի օրերի ընթացքում ստացել ու մինչ այս պահն էլ շարունակում եմ ստանալ հարյուրավոր նամակներ ու մեկնաբանություններ՝ շնորհավորանքների ու գնահատանքի […]

ԵՊՀ-ում ուսման վարձը կթանկանա, դասախոսները` կկրճատվեն

Ուսման վարձերի թանկացումը Հայաստանում ինքնանպատակ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ԵՊՀ-ում ուսման վճարների թանկացումը: ՛՛Վերջին երեք տարիներում ամեն ինչ թանկացել է բացի ուսման վարձից: Մի կողմից խոսում ենք դասախոսների ցածր աշխատավարձի մասին, մյուս կողմից ուսման վարձերի բարձրացման: Կրթությունն ունի իր գինը՛՛,- նշեց նախարարը` շեշտելով, որ եթե ցանկանում […]

Աշոտյանն ուրիշ է

Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել “Ընթերցման” օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով “Ընթերցման” օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: “Ապագան կառուցվում է գիտելիքի արժևորմամբ. ոչ ընթերցասեր մարդը հուսալի […]

“Եվրատեսիլի” առաջին կիսաեզրափակչի հաղթողները /վիդեո/

Շվեդական Մալմյո քաղաքում նախօրեին տեղի ունեցավ “Եվրատեսիլ-2013″ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որը մեկնարկել է նախորդ տարի “Եվրատեսիլի” հաղթող շվեդ երգչուհի Լորինի “Euphoria” երգով: Ելույթին մասնակցել են Մալմյոյի հատուկ դպրոցի 68 խուլուհամր երեխաներ:  Առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունեցել Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Կիպրոսի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Դանիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Ավստրիայի եւ Բելգիայի մասնակիցները: […]

ԿԳՆ 5 ձեռքբերումը

ԿԳՆ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով պաշտոնավարման նախորդ ժամանակահատվածը, հայտնեց, որ հինգ ձեռքբերում է ունեցել այդ ընթացքում: ՛՛Մենք կարողացանք Հայաստանի շուրջ 140 համայնքներում ստեղծել նախադպրոցականոն կրթության հնարավորությունը, որ մեծ խնդիր է ՀՀ-ում՛՛,-նշեց վերանշանակված ԿԳ նախարարը: Համայնքների 2/3-ը նախադպրոցական կրթության հնարավորություն չունի և գործունեության հետագա տարիներին նախարարի խնդիրներից է լինելու նախակրթարանների ապահովումը համայնքների իննսուն […]

Առանց Ռիտա Սարգսյանի. Հրապարակ

“Փարավոն” զվարճանքի եւ հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ:  Ըստ թերթի, կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել: Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ […]

Մազալու մարդ ես, Ջոնի, իսկը Շարմազանովի տեղակալ. Հրապարակ

Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ական մի հավաքույթի ժամանակ կես կատակ-կես լուրջ կրկնել էր Հովիկ Աբրահամյանի հանճարեղ միտքն այն մասին, որ շտաբի պետի նախկինը չի լինում: Այս երկու ՀՀԿ-ականին էլ պետք է ասել, որ ոչ թե ՀՀԿ-ական շտաբի պետի նախկինը չի լինում, այլ նաեւ ՀՀԿ-ականի նախկինը, մանավանդ՝ ՀՀԿ-ական շատ թե քիչ բարձր պաշտոնյայի նախկինը: […]

Ամոթ բոլորիս. Առավոտ

Գեղանկարիչ Հաղթանակ (Հաղթո) Շահումյանը թերթի հետ զրույցում մեկնաբանելով Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման առիթով գցված սեղանների վրա հարձակված մարդկանց պահվածքը, ասաց, թե ինքը չի եղել այնտեղ, բայց ենթադրում է, որ ճոխ սեղաններ են բացված եղել, որովհետեւ ժողովուրդը գյուղերից, տարբեր տեղերից ավտոբուսներով տեղափոխվել է Աբովյան ու վաղուց այդպիսի սեղաններ չի տեսել: “Ճիշտ է դա շահարկելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված