06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ամոթ բոլորիս. Առավոտ

Գեղանկարիչ Հաղթանակ (Հաղթո) Շահումյանը թերթի հետ զրույցում մեկնաբանելով Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման առիթով գցված սեղանների վրա հարձակված մարդկանց պահվածքը, ասաց, թե ինքը չի եղել այնտեղ, բայց ենթադրում է, որ ճոխ սեղաններ են բացված եղել, որովհետեւ ժողովուրդը գյուղերից, տարբեր տեղերից ավտոբուսներով տեղափոխվել է Աբովյան ու վաղուց այդպիսի սեղաններ չի տեսել:

“Ճիշտ է դա շահարկելու բան չէ, քանի որ մարդկանց ինքնասիրությանը կկպնեմ: Ես լսեցի իմ ընկերներից, որ մարդիկ բավականին ագրեսիվ հարձակվել են սեղաններին, բայց դա մեզ վայել բան չի, ցավալի է, հայի հետ կապ չունի:

Ընդհանրապես մեր այսօրվա իրականությունը ոչ հայի հետ կապ ունի, ոչ էլ՝ իրականության: Ես իմ մանկությունը Երեւանի կենտրոնում եմ անցկացրել եւ անգամ պատերազմից հետո մեր փողոցում աղքատ, մուրացիկ մարդիկ չկային, կային հացի կամ շաքարի կարիք ունեցողներ, բայց ոչ մուրացիկներ, մարդիկ արժանապատիվ էին, իսկ մուրալն ամոթ էր, մեկը մյուսին օգնելով ապրում էր: Իսկ այսօր համատարած մուրացիկություն է մեր երկրում, որը հեչ կապ չունի մեր ժողովրդի հետ:

Եվ պատմությունից էլ ես չգիտեմ, որ մեզ մոտ ստրկատիրական բաներ էլ եղած լինեն, այսինքն այնպես, ինչպես, որ այսօր մոտենում ենք դրան: Ցավում եմ այս ամենի համար, նկատում եմ այդ ամենը, ամոթ բոլորիս, որ մեր ժողովուրդն այսօր այդ օրի է հասել”,- նշեց գեղանկարիչը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ