07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2013

Յուրիի առաջին նոկդաունը Ծառուկյանին. Հայկական ժամանակ

Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը: Թերթին  հայտնի է դարձել, որ նա կոշտ ելույթ է ունեցել, եւ հրահանգել է քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը: ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում է նախարարության առաջին […]

Թաղի տղերքը գնան, որ ինչ անեն. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի տեղեկություններով` այսօր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Փարվանա” ռեսոտրանային համալիրը փակ է լինելու: Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿ-ականները` նշելու իրենց “հաղթանակը” վերջին ընտրություններում: Խրախճանքին մասնակցելու հրավեր են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն շարքայիններն ու “թաղի տղաները” չեն լինելու քեֆին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` քեֆ-ուրախությանը մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը:

Նրանք առայժմ չորսն են. Ժամանակ

Թերթի  տեղեկություններով՝ նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ գերատեսչությունների միջին օղակներում։ Կփոխվեն որոշ մարզպետներ։ Արդեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավանաբար իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ): Թերթի Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ կարող է նշանակվել պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանը։ Սակայն հիշեցնենք, որ Փայտյանի […]

Լարված է եղել. Հրապարակ

Նախորդ օրը “Ժառանգության” քաղխորհրդի նիստը տեւել է 3 ժամ եւ անցել է բավական լարված մթնոլորտում` 2-ն ընդդեմ 22-ի ֆորմատով: Նիստին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ լսել է “կողմերին”, ապա ընդվզող կողմին առաջարկել է վերջնագրերով չխոսել, ինքը եւս կողմ է եղել մանդատները վերցնելուն: Օրակարգի միակ հարցը, բնականաբար, առնչվել է Երեւանի ավագանու մանդատների ճակատագրին: Դրանք վերցնելուն դեմ են […]

Ուտելիքի վրա “զանգվածային գրոհի” ազգային առանձնահատկությունը որն է. Առավոտ

Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որեւէ իրադարձություն եւ այն ուղեկցել մեր ավանդական հայկական [արեւելյան] “վայ-վույով”:  Երեկվա իրադարձությունները` այդ թվում: Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը եւ գործունեությունը դուր է […]

Մայաների հնագույն բուրգը քանդել են

Բելիզի իշխանությունները միայն նախօրեին են իմացել, որ մեկ շաբաթ առաջ շինարարներն սկսել են քանդել մայաների ամենահին բուրգերից մեկը` ճանապարհը վերակառուցելու համար քար ստանալու նպատակով: Բուրգը, որը 2,3 հազար տարեկան էր, գտնվում էր Նոհմուլ բուրգերի համալիրի տարածքում, որտեղ նախկինում գտնվել է մայաների համանուն բնակավայրը:  Ներկայումս այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Սակայն երկրի օրենքով` պետության կողմից պահպանվոմ է […]

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում

Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարեւորվեց այդ գործընթացում Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:  Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված