12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մայաների հնագույն բուրգը քանդել են

Բելիզի իշխանությունները միայն նախօրեին են իմացել, որ մեկ շաբաթ առաջ շինարարներն սկսել են քանդել մայաների ամենահին բուրգերից մեկը` ճանապարհը վերակառուցելու համար քար ստանալու նպատակով: Բուրգը, որը 2,3 հազար տարեկան էր, գտնվում էր Նոհմուլ բուրգերի համալիրի տարածքում, որտեղ նախկինում գտնվել է մայաների համանուն բնակավայրը: 

Ներկայումս այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Սակայն երկրի օրենքով` պետության կողմից պահպանվոմ է ցանկացած շինություն, որը կառուցվել է նախքան այնտեղ իսպանացիների հայտնվելը: 

Բելիզի հնէաբանական ինստիտուտի տվյալներով` բուրգի պատի մի մասը արդեն փլվել էր, ինչպես նաեւ դեպի դամբարան մուտքը: Ընկերության ներկայացուցիչները, որոնք վնասել են կառույցը, դեռեւս չեն մեկնաբանել կատարվածը: Բելիզի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել: Քրեական գործ հարուցելու հավնականությունը դեռեւս քննարկվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ