07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2013

“Նա հերոսուհի է”. Բրեդը Փիթը` Ջոլիի մասին /ֆոտո/

Անջելինա Ջոլիի` կրծքագեղձերի հեռացման վիրահատությունը ոչ միանշանակ արձագանքի արժանացավ հանրության կողմից: Շատերը նրա հանդեպ առավել մեծ հարգանքով լցվեցին, մյուսներն էլ սկսեցին քննադատել:Պարզվում է, որ ոչ միայն Ջոլին է պատրաստ բացահայտ խոսել դրա մասին, այլ նաեւ նրա սիրելին` Բրեդ Փիթը: “USA Today”-ին տված հարցազրույցում Փիթը նշել է. “Նա կարող էր լռել եւ ոչ ոք չէր իմանա […]

Մեսսին տեղափոխվել է Միլան

Արգենտինայի և ”Բարսելոնայի” հարձակվող Լիենոլ Մեսսին ժամանակավորապես բնակվում է իտալական Միլանում` նորաձևության մայրաքաղաքում: Մեսսին այնտեղ է իր երեխայի մոր` Անտոնելլայի հետ: Լրատվամիջոցները վերջիններիս նկարահանել են Dolce & Gabbana-ի խանութների մոտ գնումներ կատարելիս:

Այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: ”Առանց մեկնաբանության”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը: ”Ես չեմ ուզում այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել ու չեն էլ հայտարարել, որ ընդդիմություն են, այլընտրանք են, որևէ կերպ մեկնաբանել, առավել ևս նշված անձին մեկնաբանելու ցանկություն չունեմ”,-շարունակեց նա: Հարցին` ինչով է պայմանավորված Զոհրաբյանի […]

Ծառուկյանը նորից կասի

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել: Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը: Բոլոր տեսակի տարըմբռումներին և տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի […]

ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում.Զուրաբյանը` Ծառուկյանի հայտարարությունից

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ”Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ”Բարգավաճ Հայաստան”-ը (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, ասաց` քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով:  Զուրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական […]

”Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր”

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության […]

Ոչ աշխատանքային 4 օր

2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխի 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օրը: Նման կերպ քաղաքացիներին հնարավորություն կտրվի հանգստանալ չորս օր. մայիսի 28-ին  նշվում է Առաջին հանրապետության օրը, մայիսի 25 շաբաթ է, 26-ը՝ կիրակի: Այս որոշումն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Սերժ Սարգսյանը խեղդեց Գագիկ Ծառուկյանի ձեռքերով

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. Երբ մեկ տարի առաջ ես նախաձեռնել էի միջկուսակցական հանրային լսումների անցկացման, իսկ հետո նաեւ ընտրական գործընթացների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման աշխատանքները, ինձ ոգեշնչում էր քաղաքական դաշտի նկատմամբ հանրային վերահսկողության մշտական գործուն մեխանիզմի ստեղծման գաղափարը: Ցավով պետք է արձանագրեմ, որ իմ հույսերը չարդարացան: […]

Քոքոբելյանը հանդիպել է

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին-քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված