08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2013

Հզոր պայթյուն ԱՄՆ-ում. կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Ամերիկյան Տեքսաս նահանգի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Զոհերի թիվը տատանվում է 5-15-ի միջեւ, շուրջ 200-ը վիրավոր են: Ոստիակնությունը պայթյունի վայրը հացագործության վայր է անվանել, սակայն դեռեւս հանցավոր գործունեության որեւէ նշաններ չեն հայտնաբերվել: Պայթյունի պատճառներն անհայտ են, սակայն իշխանությունները ենթադրում են, որ հնարավոր է` ամոնիակ է պայթել, հաղորդում է “BBC”-ն: Պարարտանյութերի “West Fertilizer” […]

“Նիգ Ապարան”-ը Տարոն Մարգարյանին

2013թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երեւանի  քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման եւ  կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը: “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահության անդամները, համաձայն կազմակերպության կանոնադրական նպատակներին ու խնդիրներին, այն է` նպաստել հանրապետության եւ ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես եւ առողջ կարծիքի […]

Օբաման իր քաղաքական կարիերայի ամենամեծ ձախողումը գրանցեց

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում ամենամեծ պարտությունն է գրանցել: Հենց այսպես են ամերիկացի մասնագետները մեկնաբանում սենատի որոշումը` չընդունել զենքի վաճառքին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, գրում է “RG.RU”-ն: Օբամայի ադմինիստրացիան շուրջ կես տարի պայքարում է խոշորագույն լոբբիստական ընկերության` Ազգային հրաձգային ասոցացիայի դեմ, որը կտրականապես հրաժարվում է որեւէ սահմանափակումներ ներմուծել ամերիկացիների համար զենքի ազատ առեւտրում:  Դրան զուգահեռ […]

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Մայր աթոռում էր

Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով Թորբյորն Յագլանդի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նորին Սրբությունը նշեց, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է […]

Ո՞վ սպանեց գյուղապետին. պռոշյանցիները հերքում են, ոստիկանությունը՝ հաստատում /լրացված/

Ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանի Պռոշյան գյուղի մոտ 70 բնակիչ այս պահին Վերաքննիչ դատարանի շենքի առաջ ակցիա են կազմակերպել: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, նրանք պահանջում են փոխել Արայիկի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել: Պռոշյացիները չեն հավատում, որ այդ երիտասարդը կարող էր մարդ սպանել: Արայիկ Պետորսյանի կինը լրագրողներին […]

Նիկոլն ու Բագրատյանը հրաժարվե՞լ են ՀԱԿ-ից

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության  ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը չեն մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին: Ավելին, Փաշինյանը հրավիրված չի եղել ՀԱԿԿ-ի համագումարին, քանի որ մասնակցություն չի ունեցել կուսակցության  կայացման գործընթացներին: Հարցին՝ Զուրաբյանը գիտի՞` ինչու չեն նշված պատգամավորները մասնակցում խմբակցության նիստերին, պատասխանեց. ”Այդ մասին իրենց հարցրեք, մեզ չեն տեղեկացրել”:

Մեկական դասաժամ` հուշարձանների պահպանությանը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտները այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։  Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձանների։ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Պաշտպանության եւ Մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաեւ դեռեւս չանվանադրված դպրոցների […]

Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է

Պռոշյան գյուղում անցկացվող  բողոքի ակցիան լուսանկարելու ժամանակ  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով բակային տաղավարի վրայից  լուսանկարում էր  ցույցի ընթացքը, հոսանքահարվել է: Ֆոտոլրագրողին օգնության են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները: Գագիկ Շամշյանին ինքնազգացողությունը լավ է, և նա շարունակում է աշխատել: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի:

Ինձ հանում եք հա՞, փաստորեն. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ՀԱԿԿ-ը որոշում է ընդունել դադարեցնել ՀԱԿ դաշինքի քաղխորհրդի նիստերը մինչև կուսակցության ձևավորման ավարտը: Այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Henaran.am-ի հարցին` արդյոք հնարավոր է, որ ՀԱԿ դաշինքը գլխավորի Ստեփան Դեմիրճյանը, Զուրաբյանը պատասխանեց. ”Ինձ հանում եք հա՞ փաստորեն, մամուլում հազար ու մի հիմարություն են գրում, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ”:  Այսինքն` Զուրաբյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի