19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Նիգ Ապարան”-ը Տարոն Մարգարյանին

2013թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երեւանի  քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման եւ  կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը:

“Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահության անդամները, համաձայն կազմակերպության կանոնադրական նպատակներին ու խնդիրներին, այն է` նպաստել հանրապետության եւ ժողովրդի կենսական խնդիրների շուրջ օբյեկտիվ, իրատես եւ առողջ կարծիքի ձեւավորմանը, քննարկելով Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման հնարավորությունները, որոշեցին միաձայն պաշտպանել Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի  թեկնածությունը:

Պարոն Տարոն Մարգարյանը  ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել “Նիգ-Ապարան” հայրենակցական միության բազում ծրագրերի  եւ դրանով իսկ դարձել կազմակերպության բարեկամը:

Նախագահության ընդլայնված նիստում, օրակարգի 2-րդ հարցով որոշվեց լայնածավալ ծառատունկի ծրագիրը շարունակել Երեւան քաղաքում եւ տարածաշրջանում արդեն իսկ հիմնված անտառների եւ պուրակների տարածքներում:

“Նիգ-Ապարան” ՀԲՀԿ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ