08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2013

Վրաերթի է ենթարկվել “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալի դերասանուհին. Ժամանակ

Երեկ ժամը 20-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ 48-ամյա Աննա Գեւորգյանին, ում տեղափոխել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Թերթի հարցին ի պատասխան, կենտրոնից հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Որոշ տեղեկությունների համաձայն` վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնահական` դիմել է փախուստի: Թերթը պարզել […]

“Գոմիկների” հարցը Տարոնի “հագով” չի. Ժամանակ

Օրերս Զաքիյան փողոցի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել` պահանջելով բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող մանկական այգուց մաքրել տրանսվիստիտների խմբերը: Երեկոյան ժամերին անհնար է անցնել այգու միջով կամ դրա կողքերով, քանի որ ամեն քայլափոխի կանգնած են սեռական կողմնորոշումը փոխած մեծ թվով անձինք, ովքեր գիշերը խանգարում են բնակիչների անդորրն իրենց գոռգոռոցներով, իսկ առավոտյան այգին ուղղակի խոզանոցի է վերածված լինում: […]

Ինչու է թաքնվում ԲՀԿ-ն. Ժամանակ

Երեկ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քարոզչական հանդիպում էր կազմակերպել Աջափնյակ համայնքում: Թերթին եւ մի շարք այլ լրատվամիջոցների բավականին դժվարությամբ հաջողվեց գտնել ԲՀԿ հանդիպման վայրը: ԲՀԿ-ն միշտ գաղտնի է պահում իր հանդիպումները եւ լրատվամիջոցներին գրեթե չի հրավիրում լուսաբանելու: Իսկ Աջափնյակի երեկվա հանդիպմանը մոտ մեկ տասնյակ մեքենաներով մարդ էր բերել: Նրանք հիմնականում ԲՀԿ անդամներ էին: Ի […]

Մեր օլիգարխները` Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջո՞բս. Առավոտ

Առավոտի խմբագիրը նշում է, որ վերջերս պարզել է, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ հակասությունները չափազանցված են: “Երկուսն էլ օրինակ` պնդում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր գործարարներ, որոնք իրենց ունեցվածքը վաստակել են բացառապես սեփական քրտինքով, ինտելեկտով, տաղանդով: Դե մոտավորապես Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի նման: Եւ մեր խոշոր գործարարները, բնականաբար երազում են մտնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի