07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 9, 2013

Վիրավորվել է 19 զինծառայող

Ապրիլի 8-ին ժամը 10:25-ի սահմաններում N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող “Սադկո” մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի “Ղարբա-Բազար” տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա, որի հետեւանքով խցիկում գտնվող 2  եւ մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ […]

Ազատության հրապարակի մերձակայքից բերման են ենթարկել ակտիվիստներին

 Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքից Ոստիկանությունը ապօրինի կերպով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին է տարել Նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին: Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա:

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը երեք օրով ազատություն է ստացել

Ինչպես տեղեկացրեց դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը Վճառաբեկ դատարանի որոշմամբ 3 օրով ազատ է արձակվել` մասանկցելու հոր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը:  Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման` ոստիկանների հետ վիճաբանության համար: Վճիռը բողոքարկվել է եւ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել:

Վանիկ Սմբատիչի տեղը մենակ Լևոն Հակոբիչը գիտի … ՀՀՇ-ի Գևորիկը Սերժ Ազատիչի ինաուգուրացիային էր եկել /վիդեո/

“Վանիկ Սմբատիչի տեղը մենակ Լևոն Հակոբիչը գիտի, էն էլ չի ասում”,-ասում է ՀՀՇ-ի Գևորիկը, կամ ինչպես ինքն է ներկայանում Գևորգ Մելքոնյանը: Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո միանգամից հանրապետական է դարձել: Կուսակցության տարբերանշանը հպարտությամբ կրծքին փակցրած, հին օրերի կոստյումը հագին մարզահամերգային համալիրի տարածքում իր չափով պաշտպանում է Սերժ Սարգսյանին.” Հազար հատ կեղտոտ մարդ ու սադրիչներ կան”,-ասում է […]

Օբաման քիչ էր մնում Քենեդու ճակատագրին արժանանար

ԱՄՆ-ի Քոնեքթիքուդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է հրացանով զինված մի տղամարդու, ով հետեւելիս  է եղել ԱՄՆ նախագահ ԲարաքՕբամայի ավտոշարասյանը, որն ուղեւորվելիս է եղել Հարթֆորդի համալսարան, հաղոդում է “ABC News”-ը: Ոստիկանության տվյալներով` զինված տղամարդը հետեւելիս է եղել` նստած 2 փողոցների հատման կետում: Սպաները նկատել են, որ նա իրեն տարօրինակ է պահում, անհանգիստ քայլել է, իսկ այնուհետեւ հանել հրացանը: Ոստիկաններն […]

Կառավարությունը հրաժարական ներկայացրեց

Վայրկյաններ առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  “Ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում Ձեր քաղաքական ղեկավարության ներքո մեր թիմը փորձել է կատարել Ձեր կողմից մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Իհարկե մենք ունեցել ենք դժվար օրեր, ունեցել ենք հաջողություններ, բացթողումներ սխալներ: Պարոն նախագահ, ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է: Ձեր անցած ուղին […]

Նախագահի ծնողները համալիր չեն եկել. Լեւոն Սարգսյան /վիդեո/

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայրն ու մայրը  մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ կհետեւեն  երդման արարողությանը: Բայց նրանք մարզահամերգային համալիր չեն եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախագահի  եղբայր, Երեւանի պետական համալսարանի դասախոս, հատուկ հանձնարարությունների դեսպան  Լեւոն Սարգսյանը: Նա իրեն իրավունք չվերապահեց իրեն գնահատական տալու նախագահի աշխատանքին: “Ես պետական պաշտոնյա եմ եւ իրավունք չունեմ, իսկ […]

Րաֆֆին երդվեց…ժողովուրդը դժգոհ է` պարել չի ուզում /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց ելույթը: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթել է, եւ իրենք “ոչ” են ասում անօրինություններին եւ կեղծիքներին: Նա նշեց, որ սերը, հավատը, հաղթանակը տանելու են ամենուր: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` այստեղ պետք է գան աշխարհի բոլոր մեծ երկրների ներկայացուցիչները` ԱՄՆ նախագահը, ՌԴ նախագահը: “Մեր ժողովուրդը […]

Վեր կաց Գասպար … մինչ Սերժ Սարգսյանը երդվում էր /վիդեո/

“Վեր կաց Գասպար, վեր կաց”,- Վարդգես Գասպարիին տղամարդկության կոչ է անում հանրապետական հայտնի Սուսաննա տատիկը: Վարդգես Գասպարին այդպես էլ անհաղորդ մնաց  լրագրողների անընդհատ տեղացող հարցերի և ոստիկանության աշխատակիցների հորդորների հանդեպ:  Հիշեցնենք, այդ պահին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման արարողությունը:  Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պարկը գլխին քաշած ինքնատիպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի