24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարությունը հրաժարական ներկայացրեց

Վայրկյաններ առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

 “Ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում Ձեր քաղաքական ղեկավարության ներքո մեր թիմը փորձել է կատարել Ձեր կողմից մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Իհարկե մենք ունեցել ենք դժվար օրեր, ունեցել ենք հաջողություններ, բացթողումներ սխալներ: Պարոն նախագահ, ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է: Ձեր անցած ուղին ձեր փորձը եւ գիտելիքները ձեր մարդկային հատկանիշները այն երաշխիքներն են, որոնք մեզ հույս են ներշնչում, որ մեր պետությունը զարգանալու է եւ մենք ունենալու ենք նոր վերելքներ եւ նոր հաղթանակներ”,-ասաց վարչապետը:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյնաը կարդաց կառավարության հրաժարականի տեքստը: “Հաշվի առնելով, որ Դուք ստանձնել եք նախագահի պաշտոնը, կառավարությունը ներկայացնում է հրաժարական “,-ասաց վարչապետը:

Իր հերթին նախագահը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար:

“Մեծարգո պարոն վարչապետ եւ կառավարության անդամներ ընդունելով կառավարության հրաժարականը, ես շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի համար: Ես համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը եղել է արդյունավետ: Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինեք, որ մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատել եք բարդ պայմաններում եւ լուծել եք շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ: Դուք դիմագրավել եք մարտահրավերներին, եւ դա Ձեզ պատիվ է բերում: Անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում, դուք ծառայել եք հայ ժողովրդին եւ վստահ եմ, որ ծառայելու եք մինչեւ Ձեր խոր ծերություն, որովհետեւ կոչումը ծառայել ժամանակավոր չի լինում, որովհետեւ ծառայել ձեզ համար, մեր բոլորիս համար նշանակում է ապրել: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը համոզված լինի, որ անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով Ձեր լավագույն ավանդույթները անպայման կկատարի իր առջեւ դրած խնդիրները: Իսկ դրանք բազմազան են: Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Ձեզ եւ հաջողություն եմ մաղթում“,-ասաց նախագահ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը հրապարակավ ստորագրեց կառավարության հրաժարականի մասին որոշումը եւ խնդրեց կառավարության անդամներին շարունակել պաշոտանավարումը:

Նշենք, որ կառավարությունը պետք է ձեւավորվի 10 օրյա ժամկետում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ