06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վեր կաց Գասպար … մինչ Սերժ Սարգսյանը երդվում էր /վիդեո/

“Վեր կաց Գասպար, վեր կաց”,- Վարդգես Գասպարիին տղամարդկության կոչ է անում հանրապետական հայտնի Սուսաննա տատիկը: Վարդգես Գասպարին այդպես էլ անհաղորդ մնաց  լրագրողների անընդհատ տեղացող հարցերի և ոստիկանության աշխատակիցների հորդորների հանդեպ: 

Հիշեցնենք, այդ պահին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման արարողությունը: 

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պարկը գլխին քաշած ինքնատիպ բոյկոտ է իրականացնում համալիրի աստիճանների տակ:

Թե ինչի դեմ է բողոքում Վարդգես Գասպարին և ինչ ենթատեքստ ունի նրա ակցիան այդպես էլ հնարավոր չեղավ պարզել: Քանի որ Գասպարին լռում էր` անշարժ պառկած էր: 

Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայից հետո նա այլեւս պառկած չէր: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ