20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին երդվեց…ժողովուրդը դժգոհ է` պարել չի ուզում /ֆոտո, վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց ելույթը: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթել է, եւ իրենք “ոչ” են ասում անօրինություններին եւ կեղծիքներին:

Նա նշեց, որ սերը, հավատը, հաղթանակը տանելու են ամենուր: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` այստեղ պետք է գան աշխարհի բոլոր մեծ երկրների ներկայացուցիչները` ԱՄՆ նախագահը, ՌԴ նախագահը: “Մեր ժողովուրդը բերելու է հայ-ռուսական, հայ-չինական  հարաբերությունների զարգացմանը, մենք ստիպելու ենք, որ մեզ հարգեն` ոչ թե կեղծ երդմնակալության գնալով, այլ այստեղ գալով: “Եկեք այստեղ եւ ընդունեք ժողովրդի հաղթանակը, “զադնի” չկա, մեր հայրենիքն ունի ապագա, ունի սահմանադրություն:

Մենք արդեն հաղթել ենք եւ մեր ժողովրդի համար վաղը բացվելու է նոր արշալույսը”,-հայտարարեց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ քիչ այն կողմ Աստվածաշնչի վրա կեղծ երդում է տալիս Սերժ Սարգսյանը, իսկ վեհափառն էլ այդ կեղծ երդման ականատեսն է: Հովհաննիսյանն այսօր ժամը 6-ին այստեղ ` Ազատության հրապարակ հրավիրեց Սերժ Սարգսյանին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ասելով. “Ով քաջ է, ով ժողովրդի կողքին է, պետք է այդ ժամանակ այստեղ լինի”:

Հովհաննիսյանը նշեց, որ իր կողքին է Տեր Գրիգորը, ով “հազար վեհափառ արժե”: Այնուհետ նա խոստացավ, որ մինչեւ իր կյանքի վերջին օրը լինելու է ժողովրդի կողքին եւ երբեք նրանց միայնակ չի թողնելու: Այս խոստումից հետո Հովհաննիսյանն անցավ երդմնակալության արարողությանը: Նա ասաց, որ պետք է երդվի, ոչ թե աստվածաշնչի վրա, քանի որ աստվածաշունչը մեր մեջ է, այլ սահմանադրության առջեւ, եւ բոլորը վեր պարզեցին սահմանադրությունները, իսկ Հովհաննիսյանը երդվեց:

“Սա իմ կյանքի վերջին երդումն է”,-ասաց նա ու հավելեց, որ երդվում է հայ ժողովրդի, նրա զավակների, թոռների համար:”Ես որպես ՀՀ քաղաքացի, այսուհետ լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ:

Հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ իշխանությանը: Չեմ ենթարկվելու անօրինական հարաբերություններին, ես չեմ վախենում, չեմ վաճառվում”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, իսկ ժողովուրդն էլ կրկնեց նրա ետեւից: Երդման մեջ նաեւ ասվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ժողովուրդը միասին կառուցելու են երկիր, որտեղից մեր քույրերն ու եղբայրները չպիտի հեռանան, որտեղ պետք է ժամանեն բոլոր նրանք, ովքեր հեռացել են, որտեղ կա ընտրված նախագահ, ապագա, երջանիկ ժողովուրդ եւ այդ օրն այսօր է:

Նա բոլորին ժամը 6-ին հրավիրեց հրապարակ` կերտելու հայ ժողովրդի պատմությունը: Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ մեկ շաբաթ հետո ժամը 6-ին ինքն այստեղ կներկայացնի “Բարեւ, Երեւան” դաշիքնի նախընտրական ծրագիրը եւ  ցուցակի ներկայացուցիչներին: Ապա Հովհաննիսյանը քայլեց հրապարակում` ողջունելով ներկաներին: Ժողովուրդը, սակայն, դժգոհություն արտահայտեց եւ վանկարկեց “հիմա, հիմա”, ապա Հովհաննիսյանը կրկին բարձրացավ բեմ, մարդկանց հորդորեց գնալ տուն: Այժմ նա քայլում է Հյուսիսային պողոտայով, Ամիրյանով, Հանրապետության հրապարակով, Մաշտոցի անվան պողոտայով դեպի վերեւ:

Իսկ հիմա հրապարակում մեկնարկել է երգ ու պար: Սակայն ամբոխը շարունակում է դժգոհել` ասելով. “Երդվեցիր, հետո ինչ”: Եվ կրկին պահանջում է որեւէ հայտարարություն կամ որեւէ լուծում ստեղծված իրավիճակից: Henaran.am-ի հետ զրույցում ներկա կանայք ասացին. ”Ինչներիս պետք է ես երգ ու պարը, փոփոխություն ենք ուզում, փոփոխություն”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ