07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2013

Զավեշտալի պատմություններ Նիկոլայ Ծատուրյանից /վիդեո/

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը ապրիլի մեկի հումորի օրվա առթիվ լրագրողներին բազմաթիվ զավեշտալի պատմություններ ներկայացրեց: Նա պատմեց, թե ինչպես են տրանսպորտում իրեն փորձել գայթակղել, հետաքրքիր պատմություններ մեծերի` Մհեր Մկրտչյանի, Վարդան Աճեմյանի մասին:  Ծատուրյանի հումորային պատմությունները` տեսանյութում

Անֆիսա Չեխովան անհարմար իրավիճակում է հայտնվել

Հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան անհարմար իրավիճակում է հայտնվել: Ինչ-որ հաքերի հաջողվել է գաղտնազերծել նրա հեռախոսային հաղորդագրությունները: Չնայած այն բանին, որ Անֆիսան պարբերաբար զգուշացնող հաղորդագրություններ է ստացել, որ ինչ-որ մեկը կարդում է իր հաղորդագրությունները, սակայն ուշադրություն չի դարձրել: Միայն ընկերների հետ խորհրդակցելուց հետո հաղորդավարուհին սկսել է կասկածել, որ դրանք իսկապես ընթերցվում են: Նրա կասկածները հաստատվել են, երբ […]

Արոնյանը 2-րդն է. ՖԻԴԵ

Շախմատի միջագային ֆեդերացիան այսօր հրապարակել է ապրիլ ամսվա լավագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականում հորվեգիացի Մագնուս Կարլսենն է, երկրդրում` Լևոն Արոնյանը, իսկ լավագույնների եռյակը գկխավորում է Վլադիմիր Կրամնիկը:  Հայ գրոսմայստերներից լավագույնների աղյուսակում են նաև  Վլադիմիր Հակոբյանը` 42-րդ հորիզոնական, Սերգեյ Մովսիսյանը` 57-րդ, Գաբրիել Սարգսյանը` 76-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը` 83-րդում է:

Լոռու մարզպետն արդարացնո՞ւմ է իրեն /վիդեո/

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը կարծում է, որ բարեփոխումների համար կադրային փոփոխություններ անհրաժեշտ են: ”Որոշ կադրային փոփոխություններ, բնականաբար, յուրաքանչյուր ընտրություններից հետո լինում են, իսկ արդյո՞ք դրական արդյունք կտա, թե չէ, ես կարծում եմ, որ լինելու են որոշ համակարգային փոփոխություններ և արդյունքն էլ կինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը: Նա նաև չբացառեց, որ իր մարզում ևս հնարավոր են […]

Զարուհին առաջարկեց Սասունին, Րաֆֆին` արհամարհեց. Կապանը պահանջում է /վիդեո/

Անցած ուրբաթ, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին միացան մի խումբ բնապահպաններ՝ բողոքելով Կապանի “Դինո գոլդ մայնինգ քամփնիի” դեմ: Սա այն քիչ ընկերություններից է, որտեղ աշխատում են կապանցիները եւ կանոնավոր աշխատավարձ են ստանում: Սա կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանին զայրացրել էր եւ վերջինս Ֆեյսբուքի իր պատին մասնավորապես գրել […]

Հացադուլ կհայտարարեմ երեք ամսով ու եթե մահանամ, երկիրը կզրկվի ևս մեկ ախմախից /վիդեո/

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը ապրիլի մեկը համարում է ոչ թե խաբելու, այլ ծիծաղի օր: ՛՛Խաբելու օր չէ, քանի որ մեզ մոտ 364 օրն է խաբելու օր, մի օրն էլ լինի կատակի օր՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց Ծատուրյանը: ՛՛Նեղվում եմ առանց հումոր մարդկանցից: Առանց այն էլ մեզ մոտ դժվար պայմաններ են ապրելու համար, հումորն է օգնում […]

Լեհաստանը մթության է մատնվել

Լեհաստանում 100 հազար տուն է մնացել առանց էլեկտրականության` առատ ձյան պատճառով, գրում է “Комсомольская правда”-ն: Շուրջ 81 հազար տուն առանց էլեկտրամատակարարման են մնացել Վարշավայի տարածքում, եւս 21  հազարը` Բելոստոկա քաղաքի տարածքում:  Բացի այդ, դժվարացել է երթեւեկությունը լեհական մայրուղիներում, ինչպես նաեւ օդանավակայանների աշխատանքը: Վարշավայի գլխավոր օդանավակայանն ուշացումներով է աշխատում, սակայն ուղարկում եւ ընդունում է չվերթներ:

Պայթյուններ Իրաքում. տասնյակ մարդիկ են զոհվել

Իրաքի Տիկրիտ քաղաքում ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն ոստիկանական բաժանմունքի մոտ: Ահաբեկչության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել, գրում է “Комсомольская правда”-ն: Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:  Իրաքում դրությունն ընդհանուր առմամբ մտահոգիչ է: Ավելի վաղ մեկ այլ ահաբեկիչ-մահապարտ գրոհել էր իրաքյան Քիրկուկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Նախ ահաբեկիչ-մահապարտը գործարկել է ավտոմեքենայի վրա տեղադրված ռումբը, որից […]

3 զոհ, 20 վիրավոր` 80 ավտոմեքենաների բախման արդյունքում /ֆոտո/

Եղանակային դժվար պայմանների հետեւանքով ամերիկյան Վիրջինիա նահանգում միմյանց են բախվել 80 ավտոմեքենաներ, գրում է “pravda.ru”-ն: Խոշոր ավտովթարի զոհն է դարձել 3 մարդ, եւս 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տուժածներին “շտապ օգնության” ավտոմեքենաներով եւ փրկարարական ուղղաթիռներով հիվանդանոցներ են տեղափոխել: Նախնական տվյալներով` վթարի պատճառ է դարձել վարորդների` արագության ռեժիմի խախտումը` ուժեղ մառախուղի եւ անձրեւի պայմաններում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի