Ո՞վ առաջինը կհամարձակվի. ԿԸՀ-ում սպասում են

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, մարտի 11-ից Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, մարտի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ոչ մի հայտ հանձնաժողով չի ներկայացվել: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչները մինչեւ մարտի 21-ը, ժամը 18.00-ն ժամանակ ունեն: […]