18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սահմանադրության ու ԸՕ դրույթների արտագրություն ու դատողություններ. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ՍԴ-ում լրագրողներին ասաց, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումում չորս-հինգ էջը ընդհանուր բնույթի դատողություններ են, թե ինչ է տեղի ունեցել, այնուհետ տառացիորեն ԸՕ կամ Սահմանադրության հոդվածներն են արտագրված:

‘’Այն որոշումը, որը վիճարկվում է , ունի տասնհինգ էջանոց ծավալ: Նշանակում է, եթե տասնհինգ էջանոց որոշում ես վիճարկում, գոնե  պետք է մի տասը էջանոց պատճառաբանություններ լինեն’’,-նշեց նա:

Տիգրան Մուկուչյանի խոսքով, երբ դիմումում այս կամ այն օրենքից մեջբերում ես կատարում, պետք է հիմնավորես եւ ներկայացնես պատճառահետեւանքային կապը: ‘’Դու պետք է ասես, այս հոդվածում էսպես է գրված. արվել է սա , սխալը սրանում է, որովհետեւ էսպես … ես չեմ տեսնում դիմումի եւ վկայակոչված հոդվածների պատճառահետեւանքային կապը’’,-նշեց Տիգրան Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով, դիմումի վերջում մոտ վեց էջով ներկայացվում է նախընտրական պաստառների հետ կապված հարցը, որի շուրջ Վարչական դատարանն արդեն իսկ որոշում ունի:

Տիգրան Մուկուչյանն ասաց անեւ, որ դիմող կողմի ներկայացրած աղյուսակենրը վկայում են, որ ԿԸՀ-ն աշխատել է բացարձակ թափանցիկ եւ հրապարակել է բոլոր տեղեկությունները, իսկ այժմ, ընդամնեը այդ տեղեկությունների վրա ‘’խիստ կամայական ենթադրություններ’’ են արվում:

Տիգրան Մուկուչյանը շեշետեց, որ թվերի վերաբերյալ դատողությունների համար պետք է լինեն փաստարկված հիմքեր, որոնց մինչ այս պահը դատարանում չենք հանդիպել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ