14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բարձր դատարանին խնդրում եմ մերժել դիմումները.ԿԸՀ նախագահ

ՀՀ ՍԴ-ում շարունակվում է 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը:

Պատասխանող կողմն ամբողջությամբ ավարտել է իր բացատրությունների ներկայացումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մասնավորապես, ներկայացնելով ԿԸՀ դիրքորոշումը, դատարանին խնդրեց մերժել ներկայացված երկու դիմումները.”Բարձր դատարանին խնդրում եմ մերժել երկու դիմումները”:

Այս փուլում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ դատարանի  անդամները հարցեր են ուղղում պատասխանող կողմին: Իսկ մինչ այդ, Գագիկ Հարությունյանը կողմերին զգուշացրեց` դատարանին գրավոր ներկայացնել իրենց բացատրությունները:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր ներկայացրեց իր դիրքորոշումը, իսկ մյուս թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ փաստաբան Կարեն Մեժլումյանը եւ Զարուհի Փոստանջյանն իրենց բացատրություններով հանդես էին եկել ՍԴ երեկվա նիստում:  

Հավելենք, որ ՍԴ-ն թեկնածուների դիմումները պետք է քննի տասնօրյա ժամկետում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ