08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2013

Սատկած թռչունը խափանել է ամուսինների ռոմանտիկ ընթրիքը /ֆոտո/

Բրիտանացի ամուսիններ Ջեյմսը եւ Ջեսմինը աղցանի մեջ սատկած թռչուն են հայտնաբերել, որը գնել էին “Tesco” սուպերմարկետից ռոմանտիկ ընթրիքի համար: Ջեյմսը նկատել է թռչունին, երբ աղցանի մի մասն արդեն կերել էր: Ամուսիններ Ջեյմս եւ Ջեսմին Ուոթսոնները ընկերության ներկայացուցիչներին բողոք են ներկայացրել, բայց տեղեկություն չեն ստացել այն մասին, թե ինչպես է մթերքի մեջ հայտնվել թռչունը, կամ այն մասին, թե […]

Վարդան Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին: Քննարկվեցին փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած և հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարևորեցին ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավումը, քննարկեցին հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը […]

Շարմազանովի տեքստը կփոխանցեն Րաֆֆիին

”Կարծում եմ` պարոն Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը, քանզի այնտեղ ամեն ինչ շատ մատչելի հայերենով շարադրված է”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի իրեն ուղղված պահանջը: ”Հուսով եմ, որ պարոն Հովհաննիսյանին այդ հայտարարության տեքստն այսօր, այնուամենայնիվ, կփոխանցեն` հնարավորություն տալով նրան գոնե հետագայում խուսափել նման տհաճ իրավիճակներից”,-շեշտեց […]

Րաֆֆին ձեռնոց է նետում Մինսկի խմբի համանախագահներին

՛՛Դիտորդ եք, մարտավարական ու ռազմավարական գործընկեր, Հայաստանի ժողովուրդը խոսել է: Անկախ նրանից՝ ես ծնվել եմ ԱՄՆ-ում, ես հպարտ եմ, որ այնտեղի համալսարանները ինձ տվել են այդ կրթությունը, ես ԱՄՆ-ի շահին պատասխան կտամ: Ով չճանաչեց Հայաստանի ժողովրդի իրավունքը և հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ, ինքն արդեն ինքնաբացարկ է հայտարարում այդ խմբից, պարոն Սարգսյանին ևս մնում է […]

Նկարելով լիներ, ամեն տեղ էլ կնկարեին

Եվ այսպես, ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները` կատարելով օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը, այդ թվում` վերահաշվարկի ենթարկելով այն 3 տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ կային վերահաշվարկի դիմումներ: Մենք տեսանք, որ վերահաշվարկից հետո էլ որեւէ փոփոխություն տեղի չունեցավ` ընդամենը մի քանի քվեաթերթիկի տարբերություն: Թեեւ սկզբնական տեղեկատվությունը` այն է`1988 տեղամասերից միայն 3-ի վերաբերյալ վերահաշվարկի դիմում, վստահված անձերի կողմից ընդամենը […]

Հետեւեք թաղապետին եւ կիմանաք

Վերջին օրերին տարբեր տրամաչափի պաշտոնյաների հրաժարականների մասին լուրերը մարզերից հասան մայրաքաղաք: Ամենաթարմ լուրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է աշխատանքից ազատել Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին: Վերջինս տեղեկանալով այդ մասին, աշխատանքի չի գնում եւ անաշխատունակության թերթիկ է բացել:  Թաղապետարանում հերքեցին այս լուրերը: “Թաղապետը առողջ է, աշխատանքի է գալիս եւ պատրաստվում ենք գարնան տոնակատարություններին: Եթե հետեեւք […]

Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման միջոցառում Ժնեւում

Փետրվարի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվեց “Սովորական Ցեղասպանություն” վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմեցին Սբ. Հակոբ […]

Դիակ Գորիսի ձկնաբուծարանում

 Ոստիկանության Գորիսի բաժին երեկ` փետրվարի 24-ին  կեսօրին ահազանգ է ստացվել, որ Որոտանի գյուղի ձկնաբուծարանի տարածքում տղամարդու դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 61-ամյա Բահադուր Զաքարյանն է,  ապրում էր Գորիսում եւ աշխատում էր այդ ձկնաբուծարանում` որպես պահակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Կատարվում է նախաքննություն:

Բժիշկները հրաժարվել են օգնել ծննդկանին

Սիդնեյի հիվանդանոցներից մեկում Քրիսթի Ջուենսը ծննդաբերել է մենակ` առանց բժիշկների միջամտության:   Երբ Քրիսթին սկսել է կանչել բուժքույրերին, ոչ ոք չի մոտեցել: Նա ստիպված է եղել իր պայուսակից վերցնել ցավազրկող դեղորայքը: Ծննդաբերական բաժանմունքի բժշկական անձնակազմի համար միակ արդարացումն այն է եղել, որ Քրիսթի Ջոունսը “խելքին փչել է” ծննդաբերել գիշերը 2.15-ին:  Հերթապահ քույրը հայտնվել է աղջկա` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի