20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Շարմազանովի տեքստը կփոխանցեն Րաֆֆիին

”Կարծում եմ` պարոն Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը, քանզի այնտեղ ամեն ինչ շատ մատչելի հայերենով շարադրված է”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի իրեն ուղղված պահանջը:

”Հուսով եմ, որ պարոն Հովհաննիսյանին այդ հայտարարության տեքստն այսօր, այնուամենայնիվ, կփոխանցեն` հնարավորություն տալով նրան գոնե հետագայում խուսափել նման տհաճ իրավիճակներից”,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, այսօր ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ կներկայացնի այդ հանդիպման ձայնագրությունը: Սակայն Հովհաննիսյանն այդպես էլ չասաց, թե երբ և որտեղ է ՀՀԿ խոսնակը նման հայտարարություն արել: Նա միայն նշեց, որ եթե ԱԺ փոխնախագահը նման հայտարարություն չի արել, ապա ինքը պատրաստ է ներողություն խնդրել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ