25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման միջոցառում Ժնեւում

Փետրվարի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվեց “Սովորական Ցեղասպանություն” վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմեցին Սբ. Հակոբ Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հայրիկ Քահանա Հովհաննիսյանը եւ ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը:
Ս. Աբգարյանն իր խոսքում նշեց, որ սումգայիթյան ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնյակ տարիներ իրականցված հայաթափման եւ էթնիկ զտումների շարունակությունն էին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին ի պատասխան իրականացվեց դաժան բռնություն, ինչը սակայն չկոտրեց իր անկախության համար ոտքի ելած ժողովրդի կամքը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացումն ու բարգավաճումը հարգանքի տուրք է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:   

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ