21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Սատկած թռչունը խափանել է ամուսինների ռոմանտիկ ընթրիքը /ֆոտո/

Բրիտանացի ամուսիններ Ջեյմսը եւ Ջեսմինը աղցանի մեջ սատկած թռչուն են հայտնաբերել, որը գնել էին “Tesco” սուպերմարկետից ռոմանտիկ ընթրիքի համար: Ջեյմսը նկատել է թռչունին, երբ աղցանի մի մասն արդեն կերել էր:

Ամուսիններ Ջեյմս եւ Ջեսմին Ուոթսոնները ընկերության ներկայացուցիչներին բողոք են ներկայացրել, բայց տեղեկություն չեն ստացել այն մասին, թե ինչպես է մթերքի մեջ հայտնվել թռչունը, կամ այն մասին, թե պատրաստվում է արդյոք ընկերությունը ներքին հետաքննություն անցկացնել դեպքի մանրամասները պարզելու համար: 

Բողոքից հետո մանրածախ առեւտրի մենեջերն այցելել էր ամուսնակն զույգին եւ վերցրել թռչունին: Սուպերմարկետների ցանցը ընտանիքից ներողամտություն է հայցել եւ 200 ֆունտ սթերլինգ է հանձնել նրանց: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ