Բժիշկները հրաժարվել են օգնել ծննդկանին
Սիդնեյի հիվանդանոցներից մեկում Քրիսթի Ջուենսը ծննդաբերել է մենակ` առանց բժիշկների միջամտության:
Երբ Քրիսթին սկսել է կանչել բուժքույրերին, ոչ ոք չի մոտեցել: Նա ստիպված է եղել իր պայուսակից վերցնել ցավազրկող դեղորայքը: Ծննդաբերական բաժանմունքի բժշկական անձնակազմի համար միակ արդարացումն այն է եղել, որ Քրիսթի Ջոունսը “խելքին փչել է” ծննդաբերել գիշերը 2.15-ին:
Հերթապահ քույրը հայտնվել է աղջկա` լույս աշխարհ գալուց 10 րոպե անց: Հիվանդանոցի բժշկական բաժանմունքի ղեկավարությունը խոստացել է հարցերը պարզել աշխատակիցների հետ:
Քրիսթին կարծում է, որ բժիշկներն այդ կերպ “վրեժխնդիր” են եղել իրենից նրա համար, որ առավոտյան գալաով հիվանադանոց` հղի կինը հրաժարվել է տուն վերադառնալ, երբ նրան ասել են, որ առաջիկա ժամերին նա չի ծննդաբերի եւ որ իզուր տեղ է զբաղեցնելու հիվանդանոցում, մինչդեռ կան կանայք, որոնք իրոք կարիք են ունեցել հիվանդանոցում գտնվելու: Քրիսթիի համառության պատճառով ամբողջ գիշեր բուժքույրերից եւ բժիշկներից ոչ ոք դիտավորյալ չմոտեցավ իրան: