Ադիբեկյանը 62 տոկոս մասնակցություն է կանխորոշում

Ընտրություններին կմասնակցեն ընտրողների 62%-ը: Հարցվածների 56%-ը հաստատ կմասնակցեն քվեարկությանը,5%-ը հնարավոր են համարում իրենց մասնակցությունը, 4%-ը դեռ չեն որոշել, իսկ 35%-ը չեն գնա ընտրություններին: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով,ընտրության գնալ-չգալու միջև տատանվողների պատճառները տարբեր են` մի մասի մոտ ժամանակի խնդիրն է (2.1%), մյուսների մոտ եղանակը (0.9%), […]