22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Պետդեպն անդրադարձել է ադրբեջանցի գրողի նկատմամբ հալածանքներին

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն անդրադարձել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ Ադրբեջանի կառավարության վերաբերմունքին: Նշենք, որ ադրբեջանական “Մուսաֆաթ” կուսակցությունը պարգեւ էր առաջարկել գրողի ականջի դիմաց:

“Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ ամենին: Իհարկե, մենք աջակցում եւ հավատում ենք խոսքի ազատությանը եւ ազատորեն կարծիք արտահայտելուն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել իր պարտականությունները` պարոն Այլիսլիի եւ իր բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ”,-նշել է Նուլանդը` հավելելով, որ իրենց դեսպանատունն աշխատում է ադ ուղղությամբ:

Նշենք, որ Այլիսլիի հետապնդումներն սկսեցին հունվարի վերջին` կապված նրա “Քարե երազներ” վեպի հետ: Վեպի հերոսները հիշում են իրենց նախկին կյանքը գյուղում, որտեղ կողք կողքի ապրել են հայերն ու ադրբեջանցիները: Վեպի հեղինակին սկսեցին մեղադրել սեփական ազգին դավաճանելու մեջ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ