08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 14, 2013

Փետրվարի 18-ից հետո “խմբակային սեքսո՞վ” են զբաղվելու

Նորից “խմբակային սեքսո՞վ” են որոշ մարդիկ զբաղվելու փետրվարի 18-ին, թե՞ վախի մթնոլորտն, ամեն դեպքում, կոտրվելու է… Այսպիսի հարցադրում է հնչեցվում “Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ-ի ֆեյսբուքյան հանրագրում:

“Ազատության հրապարակ” -ի կոչը

Չնայած իշխանական քարոզչամիջոցների կողմից ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու փորձերին` հասարակության լայն շրջանակներում բացակայում է տվյալ գործընթացի նկատմամբ վստահությունը, և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում ընտրությունների միջոցով փոփոխության հասնելու հեռանկարին: Տոտալ անվստահության միակ պատճառը ՀՀ-ում ձևավորված ոչ լեգիտիմ  իշխանություններն են, որոնք իրենց  ապօրինի իշխանությունը պահելու  նպատակով քաղաքացիների նկատմաբ տարիներ  շարունակ օգտագործել են իրենց ձեռքի  տակ գտնվող ողջ վարչական և ֆինանսական ռեսուրսը, չեն խորշել քաղաքացիների ահաբեկումներից, նրանց նկատմամբ բռնության  գործադրումից, ինչպես նաև ընտրությունների  ընթացքում համատարած կեղծիքներից, […]

ՊՆ-ից հայտնում են

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է զարգացնել  միջազգային ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների հետ: Տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Բուլղարիայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջազգային համագործակցության համար պատասխանատու համապատասխան կառույցների միջև ստորագրվել են 2013 թվականի երկկողմ համագործակցության պլանները: Նշված փաստաթղթերով նախատեսվում է 2013 թվականի ընթացքում ՀՀ […]

ԱՊՀ դիտորդական խումբն այցելել է մի քանի մարզեր

ՀՀ նախագահական ընտրություննների մոնիթորինգի շրջանակներում ԱՊՀ դիտորդական խումբը շարունակում է այցելել շրջանային ընտրատեղամասեր: Դիտորդներն այցելել են Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի քանի ընտրատեղամասեր, որտեղ ծանոթացել են ընտրական հնաձնաժողովների նիստերին կազմված արձանագրությունների եւ ընտրական գործընթացին վերաբերող փաստաթղթերի հետ: ՀՀ ոստիկանության տվյալներով` ընտրողների գրանցամատյանում 2013-ի փետրվարի 8-ի տվյալներով` ներառված է 2 մլն 505 հազար 882 […]

Լուրջ մեղադրանքներ Րաֆֆու հասցեին. Հայրիկյանի մահափորձը, մասոնները … էպոսագետը բացահայտումներ է խոստանում

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը բավարար հիմքեր ունի` պնդելու, որ Պարույր Հայրիկյանի դեմ “կատարված իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում բուռն գործունեություն ծավալող մասոնական կազմակերպության միջոցով”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեդրակյանը: Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունը մասնագիտանում է իր ներկայացուցիչներին իշխանության բերելու մեջ: ՛՛Այդ կազմակերպության մեջ է մտնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն ու […]

Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է. Շարմազանով

Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի բաց դեբատների ժամանակ, մասնավորապես հայտարարել է, որ “Հայաստանի մղած պատերազմն Ադրբեջանի դեմ եւ ադրբեջանական տարածքների օկուպացիան բացասաբար է անդրադարձել քաղաքացիական բնակչության վրա”: Արձագանքելով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել նացիստական Գերմանիային բնորոշ սուտ […]

ԱԱԾ պաշտոնյան մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Տեր-Մինասյանի:   Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնում` որպես պետի տեղակալ, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու հարցի շուրջ, նրանից անձամբ ստացել […]

Պատգամավորներն իրար են ծեծել /վիդեո/

Վրացական խորհրդարանի 2 պատգամավոր վիճել են “Մաեստրո” հաղորդման ուղիղ եթերում, գրում է “евросми”-ն:  Կոնֆլիկտը ծագել է քաղաքական հակասությունների հողի վրա խորհրադարանական փոքրամասնություն կազմող “Միասնական Ազգային շարժում” կուսակցության ներկայցուցիչ  Սերգո Ռաթիանիի եւ մեծամասնություն կազմող “Վրացական երազանք”-ի ներկայացուցիչ Կոբա Դավիթաշվիլիի միջեւ:

Հրազդան գետում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ Հրազդան գետի մեջ, դի է հայտնաբերվել: Այս մասին ահազանգը ստացվել է այսօր`  ժամը 10:38-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,  որ զոհվածը 1920թ ծնված, Նորամարգ գյուղի բնակիչ Ն. Օհանջանյանն է:   Հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի