19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՊՀ դիտորդական խումբն այցելել է մի քանի մարզեր

ՀՀ նախագահական ընտրություննների մոնիթորինգի շրջանակներում ԱՊՀ դիտորդական խումբը շարունակում է այցելել շրջանային ընտրատեղամասեր: Դիտորդներն այցելել են Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի քանի ընտրատեղամասեր, որտեղ ծանոթացել են ընտրական հնաձնաժողովների նիստերին կազմված արձանագրությունների եւ ընտրական գործընթացին վերաբերող փաստաթղթերի հետ:

ՀՀ ոստիկանության տվյալներով` ընտրողների գրանցամատյանում 2013-ի փետրվարի 8-ի տվյալներով` ներառված է 2 մլն 505 հազար 882 մարդ: Ընտրողների հավելյալ ցանկում ընդգրկված է 3174 մարդ:

ԱՊՀ դիտորդների շտաբը շարունակում է ԶԼՄ-ների մոնիթորինգ անցկացնել` նախագահի թեկնածուների քարոզարշավի լուսաբանման վերաբերյալ:

Նշենք, որ ընտրությունների վերաբերյալ եզրակացությունները եւ գնահատականները ԱՊՀ դիտորդները կներկայացնեն ընտրությունների ավարտից հետո:

 

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ