18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Քոչվոր անասունները Սյունիքում գործ չունեն”

“Քոչվոր անասունները Սյունիքում անելիք չունեն, “Ոչ անապատացած անասնապահությանը”: Նմանատիպ ցուցապաստառներով այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջեւ “Հայազն” կուսակցությունը եւ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի 50 հազար հա արոտավայրեր վարձակալական հիմունքներով տրամամդրվեու է Իրանի իսլամական հանրապետությանը որպես արոտավայրեր:

“Հայազն” կուսակցության հանրային կապերի պաասխանատու Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ նամակով դիմել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին, արտահայտելով իրենց մտահոգությունները: Վերջինս նշել է, որ նման փաստաթուղթ դեռեւս ստորագրված չէ, իհարկե, չժխտելով փաստը, որ նման բան գոյություն ունի:

“Մենք պահանջում ենք` գործարքը, որը տեղի է ունեցել, վիժեցվի, պատժվեն բոլոր նրանք, որոնք հենց սկզբից նպաստել են գործարքի ծագմանն ու զարգացամնը”,-նկատեց Արմեն Հովհաննիսյանը, նշելով, որ սա համաքաղաքացիական խնդիր է, եւ այդ հարցը պետք է մտահոգի բոլորին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ