07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Մայր Աթոռում վառվեց Տյառնընդառաջի խարույկը /ֆոտո/

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը:

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն և անդաստանի կարգ:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառած մոմով` Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի շրջափակում ներկայությամբ հարյուրավոր ուխտավորների վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով:
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ