08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2013

Նոր մեղադրանքներ Մակեյանի հասցեին

      ԺՀԿ կուսակցության հիմնադիր անդամներ՝  Ղուկաս Մեհրաբյանը եւ Պետրոս Գեւորգյանը հաղորդագրություն են տարածել, որտեղ մեղադրանքներ են հնչեցնում ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի հասցեին:Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.                                                       […]

77-ամյա տատիկը ձողացատկի աշխարհի չեմպիոն է դարձել /ֆոտո/

Նախկին բանկի աշխատող Դորոթի Մաքլենանը, ով այժմ ձողացատկով աշխարհի չեմպիոն է, 42 մեդալի է արժանացել, որից առնվազն 35-ը` ոսկի, ինչպես նաեւ բազմաթիվ ռեկորդներ է սահմանել այն պահից սկսած, երբ սկսել է պրոֆեսիոնալ թեթեւ աթլետիկայով զբաղվել, այսինքն` 50 տարեկանից: Այն ժամանակ, երբ նրա շատ հասակակիցներ նախընտրում են թեյ խմելով նստել հեռուստացույցի առջեւ, նա շաբաթական 3 օր […]

Միայն Տեր-Պետրոսյանը

Նախագահի արդեն նախկին թեկնածու, ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ողջունում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը: ”Քաղաքական ուժերը պիտի էտում կատարեն: Այն մարդիկ, ովքեր հայտնվել էին իրենց շարքերում, որպեսզի պատգամավոր դառնան, կամ մտածում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի նախագահ դառնա, կամ ինչ-որ բան կստանան, այդ մարդկանցից, որքան շուտ ազատվեին, այնքան լավ”,-Henaran.am-ի […]

ՀԱԿ քաղխորհրդրի նիստը քննարկել է ՀԱԿ կուսակցության ստեղծման հարցը

ՀԱԿ կենտրոնական գրասենյակից տեղեկցնում են, որ փետրվարի 13-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ Ազգային Կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր:  Որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո:  

Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը

Փետրվարի 4-ից 7-ը Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը: Չորրորդ փուլի […]

Ստիպված կդիմեն այդ քայլին

2012 թվականին արվածը ներկայացնել և 2013–ի ծրագրերն է մանրամասնել Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ Վարչության պետը 2012 թվականին ոլորտի համար ձեքռբերում է համարում ոլորտի կարգավորման նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորումը։ Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները անպարտաճանաչ գովազդատուների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու լիազորություններ են ընձեռել Երևանի  քաղաքապետին։   Տնտեսվարողներից զատ տուգանվելու են […]

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացնում է

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից  2013թ. փետրվարի 7-12 արձանագրված խախտումների ամփոփագիր   31 Երեւան, Արաբկիր Երզնկյան փ. 77 Կարեն Էդուարդի Սաֆարյան. այս քաղաքացին մահացել է 2 տարի առաջ, սակայն իր անունով ծանուցագիր է եկել նշված հասցեում եւ նրա անունը ընտրողների ռեգիստրում գրանցված է: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ: 5.02.2013 17.12   32 Երեւան, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել. Շարմազանով

”Մեծահոգություն քարոզող, բարու եւ չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը կարծում եմ հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին: Եթե պարոն Հովհաննիսյանին փիար նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են: Նա մշտապես ժպտացող […]

Սոնա Շահգելդյանի ընտրյալը մարզիկ է

Սոնա Շահգելդյանն իր “ֆեյսբուքյան” էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ իր ընտրյալի հետ է: Երգչուհին bravo.am-ին պատմել է սիրելիի մասին. “Չեմ թաքցնում, որ ընտրյալ ունեմ: Դեռ չենք նշանվել, չգիտեմ` ապագայում ինչպես կստացվի, բայց եթե ամուսնանամ, չեմ թաքցնի, բոլորն էլ կիմանան”: Ինչպես Սոնան է նշել, ընկերություն է անում մարզիկի հետ.“Երկար ժամանակ զբաղվել է թեքվանդոյով, հիմա լրջորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի