26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը

Փետրվարի 4-ից 7-ը Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը:

Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը:

Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ: Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ պետական գնումներին, կայուն զարգացմանը, մաքսային հարցերին, առևտրի տեխնիկական խոչընդոտներին և կանոնակարգման թափանցիկությանն առնչվող մի քանի բանակցային տեքստեր համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ:

Էական զարգացումներ են գրանցվել նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման փոխադարձ առաջարկների, ինչպես նաև ծառայությունների առևտրի ազատականացման առաջարկների բանակցություններում:

Բանակցային փուլի վերջում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվել են բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելու վերաբերյալ կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները:

ԽՀԱԱԳ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա սույն թվականի ապրիլին` Երևանում: Բանակցային այս փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները դեռևս չհամաձայնեցված բանակցային տեքստերի նախագծերի, ինչպես նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման և ծառայությունների առևտրի ազատականացման վերանայված փոխադարձ առաջարկների շուրջ:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ