Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացնում է
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից 2013թ. փետրվարի 7-12 արձանագրված խախտումների ամփոփագիր
31 |
Երեւան, Արաբկիր Երզնկյան փ. 77 |
Կարեն Էդուարդի Սաֆարյան. այս քաղաքացին մահացել է 2 տարի առաջ, սակայն իր անունով ծանուցագիր է եկել նշված հասցեում եւ նրա անունը ընտրողների ռեգիստրում գրանցված է: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ: |
5.02.2013 |
17.12
|
32 |
Երեւան, Դավթաշեն |
Թիվ 192 դպրոցի տնօրենը՝ Ալլա Ալբերտովնան, (որը նաև թիվ— ընտրատեղամասի նախագահն է) ակնհայտ քարոզչություն է իրականացնում դպրոցում: Հայտնեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ու երիտթեւի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Առկա են ձայնագրություն եւ տեսագրություն: |
7.02.2013 |
12.45 |
33 |
Գեղարքունիքի մարզ, Վերին Գետաշեն |
Վերին Գետաշեն գյուղի բնակիչը հայտնեց, որ իրենց գյուղապետը հավաքում է քաղաքացիների անձնագրերը եւ բաժանում 10.000-ական դրամ՝ Ս.Սարգսյանին ընտրելու համար: |
7.02.2013 |
14.00 |
34 |
Երեւան, Արաբկիր համայնք |
Արաբկիրի Շիրվանզադեի 2 հասցեում գտնվող 0014 համարի փոստում թոշակ ստացող անձանցից հավաքել են անձնագրային տվյալները՝ նշելով, որ ընտրությունների համար է: Հայտնեց Անահիտ Հովհաննիսյանը: |
7.02.2013 |
15.00 |
35 |
Երեւան, Մալաթիա-Սեբաստիա |
Բնակիչներից ահազանգ կա, որ Սամվել Ալեքսանյանի անունից փող է բաժանվել Մալաթիա-Սեբաստիա թաղամասի թիվ 121 եւ 105 դպրոցներում, իբր որպես խրախուսանք լավ ուսուցիչներին եւ լավ աշակերտներին: Վերջիններս, սակայն, ուղղորդվում են այդ դպրոցների տնօրենների կողմից՝ ընտրելու Սերժ Սարգսյանին: Հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը: |
8.02.2013 |
11.00 |
36 |
Սյունիքի մարզ, Տեղ գյուղ |
Տեղ գյուղի գյուղապետարանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը: Հայտնեց Գեւորգ Սահակյանը: Կան լուսանկարներ: |
8.02.2013 |
11.00 |
37 |
Երեւան, Շենգավիթ |
Քաղաքացի Իզաբելան հայտնեց, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում եւ մի շարք այլ հիվանդանոցներում հավաքագրում են բժիշկների անձնագրային տվյալները: |
8.02.2013 |
15.00 |
38 |
Երեւան, Մալաթիա-Սեբաստիա, Վահան Թեքեյանի անվան դպրոց |
Վահան Թեքեյանի անվան դպրոց են այցելել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետն ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ: |
8.02.2013 |
15.40 |
39 |
Երեւան, |
Շահումյան 6-րդ փողոցի 14 տան սեփականատեր Վելիկ Կարապետյանը նշեց, որ իր տան հասցեում գրանցված է անհայտ քաղաքացի՝ Սերժիկ Սերոբի Ներսիսյան անունով: |
8.02.2013 |
17.30 |
40 |
Սյունիքի մարզ, |
Կապան քաղաքի բնակիչ Քաջիկը նշեց, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատավարձերը 50.000 դրամով բարձրացրել են՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: |
8.02.2013. |
17.35 |
41 |
Երեւան |
Ամբողջ քարոզարշավի ընթացքում անհայտ անձանց կողմից անընդհատ պոկվում են Րաֆֆի Հովհաննիսյանի պաստառները դրա համար հատուկ հատկացված տեղերից: Ու թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը տեղեկանալուն պես նորից մարդիկ է ուղարկում եւ վերստին փակցնում նոր պաստառներ, այդ օրինախախտումը շարունակ կրկնվում է: Հատկապես հաճախակի են նման դեպքերը Շենգավիթ եւ Արաբկիր համայնքներում: Ոստիկանությունը մինչ օրս որեւէ վնասարարի չի հայտնաբերել: Ահազանգող` Գեւորգ Կալենչյան:
|
9.02.2013 |
12.30 |
42 |
Երեւան, Տիգրան Մեծի փողոց, |
Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 17 պոլիկլինիկայում գլխավոր բժիշկ Սաթենիկ Վարդանյանը եւ բաժնի վարիչ Ժաննա Պապոյանը հավաքագրել են տեղի բժիշկների անձնագրային տվյալները: Նաեւ նշել են, որ եթե իրենց հարցում կատարվի, թե ում են ընտրելու նախագահական ընտրություններին, պատասխանեն, որ իրենք արդեն ունեն նախընտրելի թեկնածու՝ Սերժ Սարգսյանը: Տեղեկություն հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ: |
9.02.2013 |
15.00 |
43 |
Երեւան, Աջափնյակ |
Քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը նշեց, որ Աջափնյակում ՀՀԿ-ականներն այցելում են տներ եւ ընտրակաշառքներ առաջարկում։ Օրերս այցելել են նաեւ իր մոր տուն եւ առաջարկել 20 հազար դրամ` անձնագրային տվյալներ տրամադրելու համար։ Բնականաբար, իր մայրը մերժել է եւ հրաժարվել նրանց կեղտոտ փողերից։ Սա արձանագրված բազմաթիվ փաստերից մեկն է: |
11.02.2013 |
11.30 |
44 |
Կոտայքի մարզ, Եղվարդ |
Քաղաքացի Մելիք Փավրունին հայտնեց, որ Եղվարդի գյուղերից մեկում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ հակաքարոզչություն է իրականացվում՝ տարածելով, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը գումար է բաժանում, ասել է իր քրոջ ամուսինը:
|
11.02.2013 |
12.00 |
45 |
Երեւան, Մալաթիա-Սեբաստիա |
Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, հայտնեց, որ թիվ 121 եւ 105 դպրոցների ուսուցիչները շրջում են տներով՝ գրանցելով այն անձանց, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին: Տեղեկացրեց Հովսեփ Խուրշուդյանը: |
11.02.2013 |
12.00 |
46 |
Երեւան, Շենգավիթ |
Շենգավիթի թիվ 74 դպրոցի տնօրենը ծնողական ժողով է հրավիրել, որի ընթացքում ակնհայտ քարոզչություն է իրականացրել Սերժ Սարգսյանի օգտին: Այդ մասին հայտնեց Կենտրոն համայնքի պատասխանատու Սուսաննա Մուրադյանը: |
11.02.2013 |
12.30 |
47 |
Երեւան, Լուկաշենի 1-ին փողոց |
Լուկաշին փողոցում խոչընդոտել են «Ժառանգության» կամավորների կողմից քարոզչական նյութեր տարածելու գործընթացը: Հայտնեց Դավիթաշեն համայնքի պատասխանատու Գայանե Աբասյանը: Առկա են տեսանկարահանում եւ ձայնագրություն: |
10.02.2013 |
14.00 |
48 |
Երեւան |
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հավաքագրել է դասախոսների անձնագրային տվյալները՝ հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ներկայանալ:
|
11.02.2013 |
14.00 |
49 |
Երեւան, Հարավ-Արեւմտյան թաղամաս, Իսակովի պող., թիվ 92 մանկապարտեզ |
Այս տարածքի շենքերում հավաքագրում են այն անձանց տվյալները, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին: Հայտնող քաղաքացին չցանկացավ ասել իր անունը: |
11.02.2013 |
15.00 |
50 |
Երեւան, Արաբկիր |
Քաղաքացին հայտնեց, որ Արամ Խաչատրյան 26/1 հասցեում հավաքագրում են մարդկանց անձնագրերը, նաեւ բաժանում են կեղծ անձնագրեր: |
11.02.2013 |
15.00 |
51 |
Շիրակի մարզ, Ազատան գյուղ |
Ազատան գյուղի 35/1 ընտրատեղամասում փակցված են Սերժ Սարգսյանի պաստառները: Կան լուսանկարներ: |
12.02.2013 |
12.00 |
52 |
Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Քաղաքացի Հայկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս օրերին Գյումրիից մեծ թվով չափահաս մարդկանց բերում, գրանցում են Երեւանի տարբեր հասցեներում, որպեսզի քվեարկեն եւ Գյումրիում, եւ Երեւանում՝ ընտրելով Սերժ Սարգսյանին: Շեշտվում է, որ այդ ապօրինության մեջ ներքաշվում են հատկապես մսի կոմբինատի աշխատակիցները: |
12.02.2013 |
12.00 |
53 |
Երեւան, Արաբկիր համայնք |
Արծրունի փողոցը քարոզչության համար չնախատեսված վայրերում, զարդարված է Սերժ Սարգսյանի քարոզարշավի դրոշներով: Տեղեկացրին Արաբկիրի կամավորները: |
12.02.2013 |
12.00 |
54 |
Երեւան, Արաբկիր համայնք |
Ավետիսյան 80 հասցեի նույն շենքում են տեղավորված եւ Սերժ Սարգսյանի շտաբը, եւ «Արեւիկ» համատիրությունը: Տեղեկացրին Արաբկիրի կամավորները: |
12.02.2013 |
12.30 |
55 |
Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի |
Վարուժան Գասպարյանը տեղեկացրեց, որ Մարտունի քաղաքի բնակիչներից շատերին գրանցում են Երեւանում, որպեսզի քվեարկեն եւ Մարտունիում, եւ Երեւանում: |
12.02.2013 |
12.30 |
56 |
Արմավիրի մարզ, Հուշակերտ |
Հուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն եւ Վարդան Հովհաննիսյանները հայտնեցին, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են՝ Հեգել Ավետիքի Հովհաննիսյան Մասիս Միհրանի Թամոյան Սայիդ Ուսուֆի Թամոյան Ունուզ Յուսուֆի Թամոյան Ավագ Մյասնիկի Մուրադյան |
12.02.2013 |
13.30 |
57 |
Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ |
Աշտարակի քաղաքապետը Ն.Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում ծնողական ժողով էր հրավիրել, որի ընթացքում իրականացրել է նախընտրական քարոզչություն: http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ip95szZkado |
12.02.2013 |
|
58 |
Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Հայկ Կարապետյանը հաղորդում է, որ փետրվարի 9-ին Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի դասատուներին պարտադրել են 10-ական աշակերտ բերել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: |
13.02.2013 |
02:13 |
59 |
Արագածոտնի մարզ, ք.Ապարան |
Գեւորգ Սահակյանը հաղորդում է, որ Ապարանի հիվանդանոցի վրա փակցված են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները: Նույն հիվանդանոցի ընդունարանում եւս դրված են նույն թեկնածուի քարոզչական նյութերը: |
13.02.2013 |
11:30 |