24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Միայն Տեր-Պետրոսյանը

Նախագահի արդեն նախկին թեկնածու, ”Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ողջունում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը:

”Քաղաքական ուժերը պիտի էտում կատարեն: Այն մարդիկ, ովքեր հայտնվել էին իրենց շարքերում, որպեսզի պատգամավոր դառնան, կամ մտածում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի նախագահ դառնա, կամ ինչ-որ բան կստանան, այդ մարդկանցից, որքան շուտ ազատվեին, այնքան լավ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Նա համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ քայլ է անում, ու ՀԱԿ-ը կդառնա գաղափարական կուսակցություն: 

Հարցին, թե արդյոք առաջնորդի խնդիր չի առաջանա ՀԱԿ-ում, Հարությունյանը պատասխանեց. ”Առաջնորդը քվեարկությամբ չի լինում: Ի վերջո, այն ուժը, որը պետք է ստեղծի Լևոն Տեր-Պետրոսյանը, ես համոզված եմ, որ հենց ինքը պետք է լինի այդ ուժի առաջնորդը:

Չկա որևէ մեկը, ով կարող է մրցել իր հետ այդ իմաստով, այդ դերի հետ կապված մրցունակ մարդ չկա”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ