08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2013

Իմ սեփական փողերը կլվամ, կփռեմ, կչորանա, չի չորանա` իմ խնդիրն է. Էպոսագետը զայրացավ

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է` ինքը չի արժանանա ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ճակատագրին: “Փողերն իմն են, կուզեմ` կլվանամ, կուզեմ` կչորացնեմ, կփռեմ”,-ասում է: Henaran.am-ի խնդրանքով նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր մեկնաբանեց մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, թե սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից էպոսագետի անցումը դեպի շքեղ կյանք, չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից: Մամուլը չի բացառել, որ ‘’հանցագործ […]

Անդրիասի կյանքին վտանգ չի սպառնում. շտաբի ղեկավար

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հայտարարեց, որ Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է, շեղումներ կան, բայց դրանք հացադուլի հետ կապված են, և թեկնածուի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն այսուհետ նախագահի թեկնածուի շփումը լրագրողների հետ ավելի սահմանափակ կլինի: Գրիգորյանը նշեց, որ ինչպես բազմիցս հայտարարել է թեկնածուն, հացադուլը կշարունակի մինչև ընտրությունների ավարտը: […]

Գյումրու ընտրողները` ՀՀ հաջորդ նախագահից. տեսաուղերձ-8 /վիդեո/

Տեսանյութում տնակային ավաններում բնակվող գյումրեցի ընտրողներն իրենց հուզող խնդիրներով, խնդրանքներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` այդ խնդիրների լուծման ակնկալիքով: Ներկայացնում ենք ՀՀ հաջորդ նախագահին գյումրեցի ընտրողների պահանջներն ու առաջարկությունները պարունակող` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութերի շարքի 8-րդ թողարկումը:

Սամսոն Ղազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Դատարանն այսպիսով հաստատված համարեց ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտեց հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ […]

Գրիպի համաճարակային իրավիճակը Հայաստանում. ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս։ Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։ 90% դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դերքերում` Բ տեսակները: Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը […]

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

  Նախընտրական քարոզչության ամբողջ շրջանում ՀՀ նախագահի թեկնածուների, տարբեր քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից հաճախ հնչում են զինված ուժերում քարոզչության իրականացման, բանակի՝ ընտրության մասնակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: Հաշվի առնելով բոլոր այդ հարցերը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է քաղաքական բոլոր ուժերին.   ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` “Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում […]

Վրաստանը հրաժարվում է Սաակաշվիլիից /վիդեո/

Վրաստանի 1 մլն 200 հազար քաղաքացիներ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը պահանջում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անհապաղ պաշտոնանկությունը: Ստորագրությունները հավաքվել են մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից երկրի տարբեր մասերում եւ վկայում են այն մասին, որ  բնակչության մեծ մասն այլեւս չի ցանկանում Սաակաշվիլիին տեսնել նախագահի պաշտոնում, գրում է “pravda.ru”-ն: Համաներման շնորհիվ ազատ արձակված քաղբանտարկյալները դիմել […]

Փետրվարի 14-ը` նորապսակների օրհնության օր

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն։ 

Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար. ՊՆ

ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ ՀՀ ՊՆ-ը տեղեկացնում է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է: Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար:     

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի