16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վրաստանը հրաժարվում է Սաակաշվիլիից /վիդեո/

Վրաստանի 1 մլն 200 հազար քաղաքացիներ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը պահանջում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անհապաղ պաշտոնանկությունը: Ստորագրությունները հավաքվել են մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից երկրի տարբեր մասերում եւ վկայում են այն մասին, որ  բնակչության մեծ մասն այլեւս չի ցանկանում Սաակաշվիլիին տեսնել նախագահի պաշտոնում, գրում է “pravda.ru”-ն:

Համաներման շնորհիվ ազատ արձակված քաղբանտարկյալները դիմել են Վրաստանի խորհրդարանին` նախագահին իմպիչմենտ հայտարարելու պահանջով:

Եվ չնայած նախագահի լիազորությունների ժամկետը սպառվել է 2012-ի հունվարի 20-ին, ինքը` Սաակաշվիլին, հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը` պնդելով, որ նախագահական ընտրությունները կայանալու են 2012-ի աշնանը: Սակայն երկրի քաղաքացիների մեծ մասը համաձայն չէ նախագահի հետ:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ ինքը եւ իր թիմը մտադիր չեն իմպիչմենտ հայտարարել Սաակաշվիլիին: Կարծես թե, գործող նախագահին կհաջողվի պահպանել իր պաշտոնը մինչեւ ընտրությունները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ