23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Անդրիասի կյանքին վտանգ չի սպառնում. շտաբի ղեկավար

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի ղեկավար Արմեն Գրիգորյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հայտարարեց, որ Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է, շեղումներ կան, բայց դրանք հացադուլի հետ կապված են, և թեկնածուի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն այսուհետ նախագահի թեկնածուի շփումը լրագրողների հետ ավելի սահմանափակ կլինի:

Գրիգորյանը նշեց, որ ինչպես բազմիցս հայտարարել է թեկնածուն, հացադուլը կշարունակի մինչև ընտրությունների ավարտը: Միայն առողջական վիճակի անակնկալ վատթարացման դեպքում Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը և կայցելի բժշկական կենտրոն:

Շտաբի ղեկավարն ընդգծեց, որ իրենց և ԱՆ-ի տրամադրած բժիշկների արած հետազոտությունների արդյունքները չեն համապատասխանում միմյանց:

Մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի այն հայտարարությունը, թե ինքը ՍԴ-ից իր որոշումը ետ է վերցրել՝ անհանգստանալով Ղուկասյանի առողջական վիճակի ու կյանքի համար՝ Գրիգորյանն ասաց, որ Հայրիկյանն այցելել է Ղուկասյանին, սակայն ընդամենը նրան հայտարարություն է ներկայացրել միասնական թեկնածուի վերաբերյալ, և նույնիսկ չի խոսել նրա առողջական վիճակի մասին: ՛՛Եթե նպատակն առողջութունն էր, ապա այդ հարցը կքննարկեր՛՛,-ընդգծեց նա: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ