10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Որ ընտրվեն, մի բան անելո՞ւ են… Րաֆֆին` միկրոավտոբուսներում էլ /ֆոտո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է քարոզարշավին: Այսօր Henaran.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես են Մամուլի շենքի հարևանությամբ, բավական մարդաշատ վայրում կանգնած միկրոավտոբուսի վրա փակցվում Հովհաննիսյանի լուսանկարներով պաստառներ: Միկրոավտուբուսի վրա գրված է Գեղարքունիքի նախընտրական շտաբ: Մեզ հետ զրույցում կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենք օրենք չեն խախտում, քանի որ միկրոավտուբուսը փողոցներում չի շրջում, որ […]

ԲՀԿ-ն լծվել է Սերժ Սարգսյանի սատարմանը

Henaran.am-ին հասած տեղեկություններով, Աբովյանի քաղաքի ՀՀԿ-ի նախընտրական շատբը տեղակայվելու է նախկին քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարո Իսրայելյանի ընդարձակ խանութի շենքում: Այժմ նորոգվում է տարածքը, որի ֆինանսավորումը կատարել է ԲՀԿ-ն: Նորոգման աշխատանքներին անձամբ հետեւում եւ վերահսկում է Աբովյանի քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանը: Վերջինս նաեւ վարում է շտաբի նախնական նիստերը, որտեղ հայտարարում է, որ պիտի […]

“The Hill”-ը բացահայտում է հայ-իրանական արտասովոր համագործակցության ֆենոմենը

Ամերիկյան “The Hill” պարբերականում տեղ է գտել Օքսֆորդի համալսարանի գիտությունների թեկնածու Հարութ Հարի Սեմերջյանի հոդվածը` քրիստոնյա Հայաստանի եւ իսլամական Իրանի հաջող համագործակցության եւ դրա պատճառների վերաբերյալ: Նա նշում է, որ մինչ Արեւմուտքը խիստ քաղաքականություն է վարում Իրանի հանդեպ` պատժամիջոցներ կիրառելով, նրա “փոքրիկ հարեւան” Հայաստանը, միանգամայն այլ քաղաքականություն է վարում` զուտ գոյատեւման պատճառով: Հայաստանի աշխարհագրական դիրքը […]

Վարչապետի փոփոխության հարցը

Գործող նախագահն, ըստ Համլետ Հարությունյանի մտածելակերպով ազգային համերաշխության գաղափարի կրող է եւ պարտադիր չէ անպայման ստորագրված  փաստաթղթով կոալիցիա լինի: ‘’Որ նախագահը ներգրավելու է բոլոր կարող ուժերին երկրի կառավարման բնագավառում, ես դրանում կասկած չունեմ’’,-նշել է բանախոսը:  Հարությունյանն ասել է, թե գործող նախագահն ունենալով ներելու մեծ ունակություն, կարողանում է ընդհանուր լեզու գտնել անգամ նրանց հետ, ովքեր իրեն […]

Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանը ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարյաթին (նստավայրը՝ Կիև): Նախագահը շնորհավորել է տիկին Նինիեկ Կուն Նարյաթիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Ինդոնեզիայի հետ հարաբերությունները, ակտիվացնել փոխշփումները և տարբեր ոլորտներում համագործակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, 2012թ. Հայաստանի արտգործնախարարի […]

Ատամնաբույժները նախարարին ներկայացրին իրենց ցավը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց   մտահոգությունները և դժգոհությունները` կապված   “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։ Քննարկման առարկա են դարձել մասնավորապես մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև  ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։  […]

Ցավակցել է վարչապետը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: “Խոր վշտով տեղեկացա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան մասին: Կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ ազգային ասմունքի մեծերից մեկը, ում կերտած կինոյի, հեռուստատեսային ու ռադիոբեմադրությունների դերերը մշտապես կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ: Այս ծանր պահին ցավակցում […]

Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել

Սիրիայի մեծությամբ 2-րդ քաղաքի` Հալեպի համալսարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է “AFP”-ը: Պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 15 մարդ, վիրավորների մասին դեռեւս տեղեկություն չկա: Ըստ որոշ տվյալների` պայթյունը կազմակերպել է ինչ-որ ահաբեկչական կազմակերպություն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Պայթյունի էպիկենտրոնը համալսարանի հանրակացարանի եւ ճարտարապետական ֆակուլտետի շենքերի միջեւ է: Հալեպի համալսարանը գտնվում է Սիրիայի նախագահ […]

Կոալիցիա, բան հնարավոր է, բայց փողոց դուրս գալն` ի՞նչ. պատգամավոր

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետ հետընտրական զարգացումներ չեն լինի: Այս  կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս մասին Henaran.am-ի հարցին` Համլետ Հարությունյանն ասել է, որ այսուհետ շատ դժվար կլինի ժողովրդին փողոց դուրս բերել, ինչն ըստ նրա` պայմանավորված է Հայաստանում քաղաքական նոր մշակույթի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմամբ: ‘’Ի վերջո, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված