26 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Որ ընտրվեն, մի բան անելո՞ւ են… Րաֆֆին` միկրոավտոբուսներում էլ /ֆոտո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է քարոզարշավին: Այսօր Henaran.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես են Մամուլի շենքի հարևանությամբ, բավական մարդաշատ վայրում կանգնած միկրոավտոբուսի վրա փակցվում Հովհաննիսյանի լուսանկարներով պաստառներ: Միկրոավտուբուսի վրա գրված է Գեղարքունիքի նախընտրական շտաբ:

Մեզ հետ զրույցում կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ իրենք օրենք չեն խախտում, քանի որ միկրոավտուբուսը փողոցներում չի շրջում, որ քարոզարշավը սկսվում է հունվարի 21-ից և պատրաստվում են:

Թեեւ մարդաշատ վայրում կայանած միկրոավտուբուսը գրավել էր հանրության ուշադրությունը, անցորդները մոտենում էին, նայում պաստառներին: Մի տարեց կին էլ մոտեցավ պաստառը փակցնող երիտասարդներին ու նետեց. ”Որ ընտրվեն, մի բան անելո՞ւ են”: Այդպես էլ պատասխան չստանալով` ձեռքը թափ տվեց ու հեռացավ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ