24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2013

Մյուս անգամ “դուշ” է տանելու հետը ու փողոցում լողանալու է

”Թեկնածուն շքեղ 21 մերսեդեսներով, պաստառներով ման է գալիս, մի քիչ թերություն եղավ միայն, թիմը մի քիչ լավ չի արձագանքում, մարդը ելութ է ունենում պաթոսով, ստիպված ասում է այստեղ կարելի է ծափահարել”,-այսպես այսօր ասուլիսում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քարոզարշավը մեկնաբանեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Նա հորդորեց Հովհաննիսյանին հարցնել, թե ԱԺ ընտրություններից մինչև այսօր երբ […]

Պանիխիդաս այսօր է, վաղն էլ թաղումս է. Արտաշես Ալեքսանյան

Դերասան Արտաշես Ալեքսանյանն այսօր ասուլիսի էր հրավիրված, սակայն չներկայացավ: Henaran.am-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ ընկերոջ մեքենայի անիվը վնասվել էր  և նա ճանապարհին էր մնացել: ”Գնացի, օգնեցի, եկա”,-նշեց Ալեքսանյանը, հավելելով, թե ասուլիսի ավարտին “հասել է”: Դերասանը հերքեց հրապարակված տեղեկությունը, թե ինքը ավտովթարի է ենթարկվել և ասաց. ”Պանիխիդաս այսօր է, վաղն էլ թաղումս է”:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ընտրությունների վերաբերյալ առաջին զեկույցը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, հւնվարի 10-16-ին իրականացրած դիտարկման արդյունքների հիման վրա, հունվարի 23-ին հրապարակել է  ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը: Այն կազմված է 12 գլխից, որոնցում ներկայացված է ընտրական գործընթացների կազմակերպման, ընտրողների եւ թեկնածուների գրացման ընթացակարգը, բողոքների եւ դիմումների ներկայացման կարգը եւ այլ տեղեկություններ: Առայժմ որեւէ գնահատական ընտրությունների վերաբերյալ չի ներկայացվում: Մանրամասներն այստեղ` http://www.osce.org/hy/odihr/elections/98891:

ՀԱԿ-ը` իշխանությանը հարմար ընդդիմություն

Քրիստոնեադեմոկրատական  կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իշխանությունը փորձում է իր համար ‘’հարմար’’ ընդդիմություն ստեղծել` ի դեմս ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի: Ստեղծված պայամններում, երբ ՀԱԿ-ը վերածվել է սովորական խորհրդարանական ընդդիմության եւ նախագահական ընտրական  գործընթացներից դուրս է մնացել, արդյո՞ք ՀԱԿ-ն էլ իշխանության համար հարմար ընդդիմություն չէ: Henaran.am-ի այս հարցին Սոս Գիմիշյանը պատասխանեց. ‘’Այն […]

Որդին թոշակի համար ծեծել է մորը

52-ամյա Գառնիկ Վարդանյանն իր բնակարանում վիճաբանել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ  ու անգամ հարվածներ հասցրել մոր գլխին ու նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության եզրակացության համաձայն` վեճի առարկան եղել է տարեց կնոջ կենսաթոշակը. որդին դժգոհել է, որ մայրը գումարը չի ծախսում ընտանիքի կարիքների համար: Դեպքը տեղի է ունեցել 2012թ. հունվարի […]

Բացի Սերժ Սարգսյանից ո՞ր թեկնածուի հետ կաշխատեր նախարարը /վիդեո/

Արդյո՞ք Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ծանոթ է նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին, մասնավորապես տնտեսությանը վերաբերվող ծրագրային դրույթներին: Եվ  բացի Սերժ Սարգսյանից ո՞ր թեկնածուների հետ կուզեր աշխատել: Արդյո՞ք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կա այդ ցանկում: Մանրամասները` տեսանյութում: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ այս իշխանությունների հետ կաշխատի, բայց  միայն պահակ: 

Սիրիայում հայ է առեւանգվել

Սիրիայի Սարաքեբ բնակավայրի մոտ` Հալեպ-Բեյրութ ճանապարհին ավտոբուսից առեւանգվել է 1956-ին ծնված հայ տղամարդ, հաղորդում են Բերիո լուրերը: Առայժմ որեւէ մանրամասներ հայտնի չեն: Հիշեցնենք, որ օրերս Հալեպում պատանդ էր վերցվել ժամկետային զինծառայող 23-ամյա Հակոբ Թուջյանը:

Որն է տրամաբանությունը

“Կառավարության կողմից բազմաթիվ  միջոցառումներ են իրականացվում  գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ՝ մասնավորապես էականորեն կրճատվել է ՓՄՁ-ների կողմից կատարվող ծախսերը` պետական մարմինների հետ հարաբերություններում: Այսօր կառավարության ննիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:Նկատնենք սակայն, որ նոր հարկային փոփոխությունները բազմաթիվ դժոհություններ են առաջացրել: Դիտարկմանը թե ինչո՞ւ է կառավարությունը առանց գործարարների հետ քննարկելու հարկային փաթեթը թաքուն […]

ՀՀԿ-ն Նժդեհի դե՞մ. ռեժիսորը չի բացառում, որ սեւ

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց համացանցում հայտնված Գարեգին Նժդեհի վերաբերյալ տեսանյութեր, որոնք նա սև “PR” է որակում և ցավով նշում, որ տեսանյութերի հեղինակները հայեր են: Քննադատություններից զատ համացանցում հայտնված տեսանյութերում ազգային հերոսը ծաղրի է ենթարկվել:  ”Հիմա թուրքերն ու ադրբեջանցիները կօգտագործեն այս ամենը: Անտեղի շահարկվում է  հերոսի անունը, չի կարելի ազգային հերոսի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել”,-ասաց Զաքարյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված